copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:58 01-11-2022

Դատական ակտ եմ կայացրել 700 դրամի վերաբերյալ․ Արթուր Ստեփանյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

Արդարադատության նախարարությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, որն ուղարկվել է Բարձրագույն դատախան խորհուրդ։ ԲԴԽ-ն վարույթի քննության օր է նշանակել նոյեմբերի 7-ը։ Արթուր Ստեփանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ենթադրյալ խախտումը կայանում է նրանում, որ դատական ակտը ուշ է ուղարկել կողմին։

Դատավորը նաև շեշտեց, որ չի ընդունում իրեն վերագրվող խախտումը։ «Այս պահին, դեռ մանրամասներ հայտնել չեմ կարող, կարող եմ միայն ասել, որ դատավարական ժամկետի խախտում է վերագրվել ինձ, որն ըստ վարույթն հարուցող մարմնի՝ բերել է դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնի խախտման»։ Ստեփանյանն ասաց, որ ԲԴԽ-ում քննվող վարույթներում, իրականում, բավական մեծ ծավալ կա, որ պայմանավորված են դատավարական ժամկետների խախտումներով։ «Դատավորների գերծանրաբեռնվածության մասին խոսել են դատարանների հետ առնչություն ունեցող գրեթե բոլոր պաշտոնատար անձինք, գրեթե բոլոր մարմինների կողմից հայտարարություններ են եղել։

Այս տարվա 10 ամսվա ընթացքում շուրջ 100 հազար գործ է ստացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, չհաշված Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված ու քննության ուղարկված գործերը, չհաշված մեր Վերաքննիչ են տեղափոխված կամ թոշակի անցած դատավորների գործերը, որոնք նույնպես մակագրվել են մյուս դատավորներին։ Այսինքն, 10 ամսում 100 հազարից ավելի գործերի մասին է խոսքը, այն դեպքում 30-33 քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորներ են, ու որպես կանոն միշտ մի քանի թափուր հաստիք Երևան քաղաքում լինում են։ Այսինքն, զուտ մաթեմատկական հաշվարկով յուրաքանչյուր դատավորի բաժին է հասել 4-5 հազար գործ, իսկ դա ֆիզիկապես բավական ժամանակատար գործ է։ Ընդ որում՝ ես չեմ խոսում շաբաթական 5 օր՝ 8 ժամ աշխատելու մասին, այլ 6-7 օր՝ 12-14 ժամ աշխատելու պայմաններում։ Հետևաբար, այս պայմաններում դատավորների կողմից դատավարական ժամկետների խախտումներ թույլ տալը բնական է»։

Հարցին, թե քանի գործ կա այս պահին իր վարույթում՝ Ստեփանյանը պատասխանեց, որ այս պահին այդ թվերը ներկայացնել չի կարող, սակայն ԲԴԽ նիստի ընթացքում այդ թվերը կներկայացնի։ «Ամեն դեպքում մի քանի հազարի մասին է խոսքը։ Ընդ որում՝ երբ ավելի փորձառու կոլեգաների հետ զրուցում ենք, պարզ է դառնում, որ նախկինում դեռ շատերի համար հնարավոր էր հասկանալ, թե ինչ գործ կա իր վարույթում, որի գործն՝ ուր է հասել, սակայն հիմա ֆիզիկապես նման հնարավորություն չունի հիշելու, թե քանի գործ կա, որ գործը որ փուլում է, որն իրենից ինչ է ներկայացնում։

Ընդ որում՝ գործերի հոսքը որևէ կերպ հնարավոր չէ սահմանափակել։ Միակ տարբերակը, դիմելն է ԲԴԽ և դատավորի անուն-ազգանունը դատավորների բաշխման ցանկից ժամանակավոր հանելու համար, բայց դրա օրենսդրական կարգավորումն հետևյալն է՝ առանձնակի բարդությամբ գործով պայմանավորված, բայց հիմա խնդիրը, ոչ թե առանձնակի բարդության գործերի առկայությունն է, այլ ծավալն է, մյուս կողմից էլ ես դիմեցի ու ԲԴԽ-ն որոշեց իմ անունը հանել ցանկից մի քանի ամսով, բայց հարցն այն է, որ խնդիրը միայն իմը չէ, բա իմ կողքի կոլեգա՞ն։ Այսինքն՝ այնպես չէ, որ ես փորձեմ շահեկան դիրքում լինել ու այս ամենը կավարտվի, խնդիրը համակարգային է»։

Նա նաև նշեց, որ եվրոպական զարգացած երկրներում, որպես կանոն 100 հազար բնակչին բաժին է ընկնում, մոտավորապես, 25 դատավոր, իսկ Հայաստանում՝ դատավորների քանակը 10-ի էլ չի հասնում։ Բացի այդ՝ եվրոպական երկրներում ամեն գործ չի ուղարկվում դատարան։

«Շատ պետություններում ակտիվ գործում է արտադատական վեճերի լուծման համակարգը, օրինակ, ես դատական ակտ եմ կայացրել 700 դրամի վերաբերյալ, մինչդեռ պետությունը դրա վրա 30-40 հազար դրամ գումար է ծախսել։ Այսինքն, պետք է լինի վեճերի արտադատական լուծման կարգ, որ ամեն գործ չգա դատարան։ Այսինքն, ոչ միայն դատավորների ավելացման խնդիր կա, այլև օրենսդրական փոփոխության կարիք կա»։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
00:00 Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան
12:05 Տղավարի պահեք ձեզի. լարված իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին