Արտաքին 4 տարի առաջ - 15:04 30-10-2022

Հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղությանն այլընտրանք չկա. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղությունն այլընտրանք չունի։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, Խալաֆովն այս մասին ասել է նախօրեին՝ Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառման ընթացքում։

Վերջինս հույս է հայտնել, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները կշարունակվեն։ «Մենք հուսով ենք, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները կշարունակվեն: Գլխավորը խաղաղության գնալն է: Կողմերը պետք է շարունակեն աշխատել միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության օգտին»,- ասել է Խալաֆովը:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ առաջիկայում եռակողմ հանդիպում է սպասվում։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը՝ կապված իր ստանձնած պարտավորությունների հետ։

«Հայաստանը, որը ստորագրել է որոշակի փաստաթղթեր, պետք է կատարի իր պարտավորությունները։ Նա պատասխանատու է իր ժողովրդի առաջ»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Խալաֆովը հայտնել է, որ այսօր Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղությանը այլընտրանք չկա։ Նրա խոսքով՝ երկու կողմերը պետք է խաղաղության համաձայնություն ձեռք բերեն և դրա համար ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը պետք է կոնկրետ լինեն։ «Հայաստանը պետք է արտահայտի իր դիրքորոշումը և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը խաղաղության ուղղությամբ»,- եզրափակել է Խալաֆովը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ