Ուղիղ եթեր
ԲԴԽ-ում ընդհանրապես անելիք չունի այն պաշտոնյան, ով կարող է կողմնակի ազդեցությունների ենթարկվել, նա պետք է գործի առավելագույնս թափանցիկ․ Գևորգ Դանիելյան
copy image url

ԲԴԽ-ում ընդհանրապես անելիք չունի այն պաշտոնյան, ով կարող է կողմնակի ազդեցությունների ենթարկվել, նա պետք է գործի առավելագույնս թափանցիկ․ Գևորգ Դանիելյան

Ներքին 2 տարի առաջ - 16:39 28-10-2022

Մենք հանգրվանել ենք մի այնպիսի շրջափուլ, որ այլևս իմաստազրկվել է այս կամ այն ոլորտի արդյունավետությունը, առավել ևս դատական իշխանության անկախությունը կոնկրետ անձանցով բացատրելը: Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանն ՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը։

Անդրադառնալով հարցին, թե ԲԴԽ գործող կազմի կողմից դատական համակարգի անկախության ապահովմանն ու Կարեն Անդրեասյանի ՝ ԲԴԽ պաշտանում ընտրությունն՝ ասաց, ոչ շատերին անձամբ է ճանաչում, այդ թվում՝ պարոն Անդրեասյանին և բավարար պատկերացում ունի նրա և մյուսների մարդկային ու մասնագիտական որակների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես իրենք կգործեին, ինչպիսի արդյունավետություն կերաշխավորեին, եթե վիճակվեր իրենց ունակություններն ու հմտությունները գործի դնել մի այնպիսի իրավիճակում, երբ ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ձևավորված լինեին հիրավի անկախ գործելու ողջամիտ պայմաններ:

Ինչ վերաբերում է Անդրեասյանի ընտրվելուց հետո ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականին ու աղմկահարույց հայտարարություններին՝ Դանիելյանն ասաց, որ այդ հայտարարությունը մեկնաբանելու կամ պարզաբանելու առաքելությունը իրեն է վերապահված:

«Ես իրազեկված չեմ մանրամասներից, և անկեղծ՝ չեմ էլ հետաքրքրվում, քանզի վճռորոշն այս դեպքում, ինչպես արդեն նկատեցի, ոչ թե կոնկրետ անձերն են, իրենց հատվածաբար դրսևորած վարքագիծը, այլ ընդհանուր իրավաքաղաքական մթնոլորտը:

Հիշում եմ, որ իմ գործընկեր Բեքմեզյանը, որը ևս աչքի է ընկնում իր անձնական և մասնագիտական դրական որակներով, երբ Ազգային ժողովում իր թեկնածությունն էր քննարկվում, հայտարարեց, որ ինքը վստահ է, որ կկարողանա էապես բարելավել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությունը, գործունեության արդյունավետությունը և այլն:

Այսպիսի անկեղծ ինքնավստահության դժվար է հանդիպել, և, ցավում եմ, որ ներկա պահին հուսախաբ է եղել, թեպետ՝ սպասելի էր: Մի խոսքով, տեղին չեմ համարում անդրադառնալ կոնկրետ պաշտոնյաներին, երբ վճռորոշը, ցավոք, բոլորովին այլ հարթությամբ արդեն արմատավորված երևույթ է: Չեմ կարծում, թե հանրության առաքելությունը սոսկ մերկապարանոց պահանջներ ակնկալելն է և միայն կոնկրետ անձանց մասով անվստահություն հայտնելով, սահմանափակվելը: Մենք պետք է կարողանանք, նախ, հանրային վերահսկողության հարթությամբ, առանց անթույլատրելի միջամտությունների, հստակ ձևակերպել համընդհանուր պահանջներ, հավուր պատշաճի աջակցել դատական իշխանությանը, որպեսզի անկախության ձգտումներ ունեցող պաշտոնյաներն ու դատավորները կարողանան գործել առավել վստահ ու ևս պաշտպանված լինեն:

Չպետք է տարվել ռոմանտիկ դրույթներով և հուսեր փայփայել, թե դրանք ինքնըստինքյան կլուծեն բոլոր խնդիրները: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ԲԴԽ-ում գաղտնի քվեարկություն նախատեսելը, և վերջապես ի՞նչ է նշանակում, որ դրանով իբր հնարավոր է լինում զերծ պահել անդամին կողմնակի ազդեցություններից, իբր լինել անկաշկանդ:

Ինքս համոզված եմ, որ ԲԴԽ-ում ընդհանրապես անելիք չունի այն պաշտոնյան, ով կարող է կողմնակի ազդեցությունների ենթարկվել, նա պետք է գործի առավելագույնս թափանցիկ և պատասխանատվություն ստանձնի իր որոշումների համար: Իսկ այս մթնոլորտին հասնում են ոչ թե թղթի վրա գեղեցիկ նորմեր գրելով, այլ առաջնահերթ իրական առողջ մթնոլորտ ձևավորելով:

Դատական իշխանության համակարգը կատարյալ չի եղել, այն ունեցել է բազում խնդիրներ ինչպես կոնկրետ մեր միամյա պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ՝ դրանից առաջ: Ինչպես գիտեք, ԲԴԽ-ի կազմավորումը համընկավ իշխանափոխության հետ, և ընդհանուր հանրային ընկալումն այնպիսին էր, որ ի հայտ են եկել իրական նախադրյալներ կուտակված խնդիրները լուծելու համար, սակայն, ցավոք, ունեցանք ավելի վատթար իրավիճակ և արդյունքներ, իսկ խոսքի և գործի միջև խզումը հասավ անասելի չափերի»:

Ամենից շատ դիտված

22:21 Շմոլ գազ, ոչ թե թթու վարունգ․ նոր մանրամասներ՝ Տավուշում ամուսինների մահվան դեպքից
22:00 6 անշարժ գույք, 3 մեքենա, 30 մլն դրամ և 20 հազար դոլար անկանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Վարդենիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
23:16 Վատ սերունդ չկա, մի քիչ գրքից են հեռվացած. գյումրեցի մանկավարժ
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
22:35 «Կրթվելը նորաձև է» արշավը Սյունիքում. հավաքել են հեռախոսները, ստուգել պայուսակներն ու գրպանները
14:09 Սպասում էինք 1 մարդու խոսքին, և այսօր հենց Վարդան Ղուկասյանը հաստատեց․ ԴՕԿ