Ներքին 3 տարի առաջ - 15:49 28-10-2022

Ալեն Սիմոնյանն առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը

ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ իր ելույթից հետո հնչեցրած արտահայտություններին, որոնք, ըստ Գաֆարովայի, վերաբերում են Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, իբրեւ, իրականացված արարքներին:

Ալեն Սիմոնյանը որեւէ ազգության կամ պետության ցինիզմը եւ գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու տեսանկյունից հիշեցրել է Սաֆարովի վայրագությունը, ով այժմ Ադրբեջանի ազգային հերոս է: Դիմելով ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը:

Դրանք այն անձինք են, որոնք մոլորվել եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են հայտնվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին