Ներքին 3 տարի առաջ - 00:48 28-10-2022

Արսեն Թորոսյանն իր դեմ խարդավանքներում մեղադրո՞ւմ է սեփական կուսակիցներին

Նախօրեին Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել էլ «Հետք»-ի հետաքննությանը, որը վերաբերում է Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում գտնվող իր ընտանիքի ձկնաբուծական բիզնեսին։ Հատկանշական է, որ իր բավական ծավալուն անդրադարձով կայքի հետաքննությանը՝ Թորոսյանը որևէ կերպ չէր հերքել այն, հակառակը, պնդում էր, որ տեղեկությունների զգալի մասը, որոնք տեղ էին գտել հոդվածում, առկա են իր և կնոջ հայտարարագրերի մեջ, մյուս մասն էլ, ըստ պատգամավորի, կհրապարակվի 2022թ. հայտարարագրերում՝ օրենքով սահմանված ժամկետում։

Ուշագրավ է, սակայն, այն, որ Թորոսյանն իր անդրադարձում տարակուսանք է հայտնում այն մասին, որ հետաքննությունը հրապարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ընդառաջ։

«Շատ հետաքրքիր է նաև, թե ինչ թել է թելում «հետաքննական», իսկ իրականում վաղուց արդեն քաղաքական հարցեր լուծող լրագրությունը, երբ մանրամասն ներկայացնում է, թե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխկապակցված կամ գույքի առքուվաճառքի գործարքներ կնքած անձինք ժամանակին ինչով են զբաղվել, ինչ գույք են ունեցել կամ ինչ պաշտոններ են զբաղեցրել, կարծես պետք է նախապես ինքնակենսագրականներ պահանջենք մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելուց առաջ»,-գրել է Թորոսյանը։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին տեղի է ունենալու ՔՊ համագումարը, որի ընթացքում կուսակցության անդամները ընտրելու են վարչության անդամներին։ Մամուլը պարբերաբար անդրադարձել է վարչության անդամների ու նաև նախագահի պաշտոնի համար ընթացող թեժ պայքարին, ՔՊ-ում հասունացող կրքերին։

Հատկանշական է նաև, որ վարչության անդամության հավակնորդներից իրենց ծրագրերով, պատկերացումներով են ամենից ակտիվ կիսվողների 20-յակը գլխավորում է հենց Արսեն Թորոսյանը, ով հիմա, ստացվում է, իր դեմ խարդավանքներում մեղադրում է հենց սեփական կուսակիցներին։ Իսկ որ Թորոսյանի ջրերը հենց կուսակցության ներսում էլ շատերի հետ մի առվով չեն հոսում, մեկ անգամ չէ, որ հայտնի է դարձել նույն մամուլից։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել