Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:29 11-07-2022

Արսեն Թորոսյանն ակտիվանում է

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյաննը իր ֆեսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է արել՝ նշելով, որ իր գործունեությանը ծանոթանալու համար խնդրում է բաժանորդագրվել իր տելեգրամյան ալիքին։

Թորոսյանը, ով աչքի չի ընկնում իր ակտիվությամբ՝ որպես պատգամավոր, իր գրառմանը վճարովի գովազդ է միացրել՝ ավելի շատ մարդկանց տելեգրամյան ալիք «տանելու» նպատակով։

Հավանաբար Թորոսյանը վերհիշել է առողջապահության նախարար եղած երբեմնի ակտիվ ժամանակները, երբ նրա անվան հետ էին անգամ կապում, օրինակ, կոռուպցիոն գործեր՝ 26 մլն դրամի չարաշահումները՝ Covid 19 համավարակի ընթացքում հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում։

Թե ինչով է պայմանավորված նրա ակտիվությունը, տեսանելի կլինի մոտ ապագայում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը