Ներքին 3 տարի առաջ - 21:26 27-10-2022

ՀՀ-ն նոր զինատեսակների լուրջ քանակության կարիք ունի․ Արմեն Խաչատրյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն է։ Վերջինս խոսել է հայ-հնդկական ռազմական գործակցության հեռանկարների մասին։

«ՀՀ-ն ներկայումս իր առջև ոչ մի սահմանափակում չի դնում զենքի ձեռքբերման վերաբերյալ։ Աշխարհագրությամբ հաստատ սահմանափակված չենք։ Կարևոր է, որ զինատեսակները լինեն նորագույն, արդի պահանջներին համապատասխան։ Զենքի ձեռքբերման գործընթացի գաղտնի գործընթաց է և ինչքան քիչ լուսաբանվի, այնքան ավելի արդյունավետ կլինի»։

Խոսելով հնդկական զենքի ձեռքբերման մասին՝ Խաչատրյանը ասաց, որ հայկական կողմից պաշտոնական մեկնաբանություն չի եղել, այլ եղել է հնդկական կողմից․ «Հնդկական զենքի վերաբերյալ տեղեկատվությունը հնչեց հնդկական մամուլում, հետո տարածվեց»։

Խաչատրյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության սպառազինությունը շատ նոր զինատեսակների լուրջ քանակության կարիք ունի։

Խաչատրյանը նշեց, որ պետք է զրոյից մեր սպառազինությունը բերենք այն վիճակին, ինչպիսին ցանկանում ենք։

Հարցին, թե հնդկական զինատեսակները կլրացնե՞ն այն բացը, որը ունենք, Խաչատրյանը պատասխանեց․ «Առհասարակ մենք սկզբում ուսումնասիրում ենք, նայում զենքի արդյունավետությանը, հետո սկսում քննարկումները»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով