Սպորտ 3 տարի առաջ - 00:58 27-10-2022

«Բարսելոնայի» դահիճը. «Բավարիայի» հաղթանակը և ՉԼ-ի օրվա մյուս արդյունքները

Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ևս 8 հանդիպումներ։

Նախավերջին տուրի հանդիպումներն ընթացան A, B, C, D խմբերում։

Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սփոթիֆայ Կամպ Նոուում»։ C խմբում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Բավարիային»։ Հյուրերը վստահորեն հաղթեցին 3։0 հաշվով. գոլերի հեղինակ են դարձել Սադիո Մանեն, Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը և Բենժամեն Պավարը։

Հանդիպման տեսությունը.



Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում «Ինտերը» 4 անպատասխան գնդակ էր ուղարկել Պլզենի «Վիկտորիայի» դարպասը։

A խմբում առաջատար «Նապոլին» 3։0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին», իսկ «Լիվերպուլը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Այաքսի» դարպասը։

B խմբում Մադրիդի «Ատլետիկոն» և Լևերկուզենի «Բայերը» մարտական ոչ-ոքի խաղացին՝ 2։2։ Ավելի վաղ «Պորտուն» 4։0 հաշվով հաղթել էր «Բրյուգեին»։

D խմբում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) ավարտեց «Սպորտինգի» հետ հանդիպումը, իսկ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 2։1 հաշվով առավելության հասավ «Մարսելի» նկատմամբ։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ