Ուղիղ եթեր
Եթե Հայկ Գրիգորյանը նորմալ է վերաբերվում նրան, որ ինքը ՔՊ-ի թեկնածուն է ԲԴԽ-ում, ուրեմն դա պետք է ի գիտություն ընդունել. Ռուբեն Մելիքյան
copy image url

Եթե Հայկ Գրիգորյանը նորմալ է վերաբերվում նրան, որ ինքը ՔՊ-ի թեկնածուն է ԲԴԽ-ում, ուրեմն դա պետք է ի գիտություն ընդունել. Ռուբեն Մելիքյան

Ներքին 2 տարի առաջ - 13:10 26-10-2022
Ակնհայտ է, որ Հայկ Գրիգորյանը կապված է իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի հետ, որովհետև նրա օրոք իրականացրել է Քննչական կոմիտեի նախագահի լիազորություններ, հետևաբար այստեղ չեզոքության խնդիր կա, բայց կարծում եմ այն այնքան սուր չէ, որքան նախորդ երկու ԲԴԽ թեկնածուների դեպքում էր։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառանալով Քննչական Կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի առաջադրմանը ԲԴԽ անդամի պաշտոնում։

«Պարոն Գրիգորյանը նաև գիտական գործունեությամբ է զբաղվել, ես գիտեմ իր գիտական աշխատանքի ուղղությունը ՝ զինվորական հանցագրոծություների հետ կապված միջազգային իրավական ասպեկտների վերաբերող մենագրությանը ծանոթ եմ, որն, ի դեպ, վերջերս է պաշտպանել։

Այսինքն, այս առումով նույնպես կարելի է ասել, որ պարոն Գրիգորյանը 2-3 տարի առաջ գիտական գործունեություն իրականացրել է, ի տարբերություն Կարեն Անդրեասյանի, ով վերջին շրջանում ես չգիտեմ, թե ինչ գիտական գործունեություն է իրականացրել։

Կարծում եմ, ոչ մի գիտական գործունեություն էլ չի իրականացրել։ Այդուհանդերձ, այստեղ նույնպես այդ խնդիրը կա, քանի որ ես չէի գնահատի պարոն Գրիգորյանին որպես գիտական հանրության մեջ բարձր հեղինակություն ունեցող, հատկապես, իրավաբան-գիտնականի ընկալում ունեցող մարդ։

Նա ունի ընկալում որպես քննչական համակարգի ներկայացուցիչ, քննչական գործի կազմակերպիչ, բայց որպես իրավաբան-գիտնական կարգավիճակը առաջնային չէ։ Ես չեմ կարծում, որ պարոն Գրիգորյանն ընկալվում է, որպես մեր գիտությունը լրջորեն զարգացրած իրավական գիտնականներից մեկը»։

Նա ընդգծեց, որ պետք է հաշվի առնել, որ «Քաղաքացիական պայմանագրի» կարդային ռեսուրսը շատ մեծ չէ և քիչ մարդիկ կան, որոնք պատրաստ են լինել ՔՊ-ի թեկնածուն։

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայկ Գրիգորյանի համագործակցությունը ՔՊ-ի հետ հիմնականում եղել է պատերազմից առաջ։ Հիմա շատերը գիտակցում են, որ կամ մեր երկիրը կունենա հեռանկար, որի դեպքում ՔՊ-ի հետ համագործակցությունը կդիտվի մեծագույն ամոթ, հատկապես պատերազմից հետո համագործակցության դեպքում, կամ Հայաստանը չի ունենա հեռանկար և այդ դեպքում ամեն ինչ անիմաստ է։

Այս հեռանկարից ելնելով՝ ես գիտեմ, որ շատ մարդիկ ցանկություն չունեն համագրոծակցել ՔՊ-ի հետ։ Պարոն Գրիգորյանն այս ցանկությունը հայտնել է։

Ուղղակի ի գիտություն ընդունենք, որ նա ՔՊ-ի թեկնածուն է, եթե պարոն Գրիգորյանը նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ ինքը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է, ուրեմ թող ինքը լինի «Քաղաքացիական պայմանագրի» հերթական թեկնածուն՝ ԲԴԽ-ում»։

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
10:45 Ճապոնացին 10 տարի գումար է խնայել Ferrari-ի համար, սակայն այն այրվել է մեկ ժամ անց. NDTV
19:45 Իմպիչմենտը այս պահին այն գործիքն է, որով կարելի է հասնել իշխանափոխության. Կարապետ Պողոսյան
23:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. կոմունիզմը՝ «Չոփուռ Անդոն»-ի մեկնաբանությամբ
23:06 Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում ներկա ռազմաճակատի երկայնքով. Financial Times