Ներքին 3 տարի առաջ - 17:27 24-10-2022

Հիմա էլ որոշել են միկրոձեռնարկատերերին «գլխատել»․ Նաիրի Սարգսյան

ՀՀ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարհսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները կործանում են տնտեսությունը և աղքատացնում է ՀՀ քաղաքացուն։

Նա դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ «Չարիք հանդիսացող հերթական օրենքի ընդունումը կանխելու համար: «Հիմա էլ որոշել են միկրոձեռնարկատերերին «գլխատել»։

Չենք հասցնում մարսել մի կործանարար օրենքի հետևանքները, հրատապ կերպով գրվում են նորերը։ Դուք ամեն օր ավելի եք բարդացնում տնտեսության հետագա վերականգնման հնարավորությունը»,- նշել էր Սարգսյանը։

Oragir.news-ի հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ խնդիրն այն է, որ մարդիկ, ովքեր ունեն որոշակի ձեռքի հմտություններ՝ հիմնում են փոքր արտադրություններ, ուտելիքների տեսքով կիսաֆաբրիկատներ, օրինակ, պահածոներ, խմիչքներ, չրեր, նրանք հարկերից ազատված էին։

Մինչև 2018 թ-ի ընտանեկան ձեռնարկատիրություն էր համարվում, 2018-ից հետո փոխվեց՝ դարձավ միկրոձեռնարկատիրություն և առանց որևէ հարկ վճարելու մարդիկ կարողանում էին աշխատել։ Սա մարդկանց հնարավորություն էր տալիս կապեր ստեղծել, լրացուցիչ ծախսեր չիրականացնել և հույս կար, որ նրանք կարող են զանգանալ ու խոշորանալ։

Ընդ որում՝ այդպիսիք եղել են, որ զարգացել են, արդեն 24 մլն դրամի շեմը հաղթահարել ու հիմա միջին կատեգորիաների արտադրություններ են համարվում։ «Հիմա այդ մարդկանց որոշել են հարկել»։

Նա ընդգծեց, որ դա արվելու է հետևյալ կերպ․ երբ նրանցից ապրանք ձեռք բերող սուպերմարկետները չկարողանում ճանաչել նրանց ներկայացրած փաստաթղթերը, ապա միկրոձեռնակատիրոջից ձեռք բերած ապրանքի համար սուպերմարմարկետը պետք է վճարի 33 տոկոս հարկ:

«Բնական է, որ սուպերմարկետը երբեք ձեռք չի բերի այդ ապրանքը։ Սուպերմարկետին ավելի ձեռնատու կլինի ներմուծել այդ ապրանքը, օրինակ, Թուրքիայից, բայց Հայաստանի արտադրողից ձեռք չբերել, կամ ձեռք բերել տվյալ արտադրանքը խոշոր գորարարից։ Ստացվում է, որ պետությունը չի ստեղծում անձանց համար հնարավորություն իրենց ռիսկով սկսել ձեռնարկատիրական գործունեություն և արդյունն արտադրել։

Այս ուղղությունը փակվում է, պատկերացրեք, որ որևէ քիմիկոս կամ ֆիզիկոս, որի մասնագիտական հմտությունները բավարար են ու նա կարող է ստեղծել սննդային հավելումների արտադրություն, այսինքն արտադրություն, որտեղ միավորվում են գիտությունն ու արտադրությունը՝ նրանք պետք է հարկվեն։

Մինչդեռ, պետությունը սկսնակներին վարկեր չի տրամադրում, որևէ օժանդակություն չի տալիս, այսինքն, նրանց համար առանց այն էլ դժվար է բիզնես սկսելը, իսկ պետությունը մի բան էլ՝ հարկ է գանձում»։ Նա ընդգծեց, որ դրան զուգահեռ Երևան քաղաքից դուրս առևտուր իրականացնողներին, խանութներին ու կրպակներին թույլրատրբվում է միկրոռեձնարկատիրական համակարգում աշխատել և հարկ չվճարել։

«Այստեղ ինչն է վրդովվեցնում, ցանկացած երկրի տնտության ողնաշարը արտադրությունն է, եթե օրենսդրությունով արտադրողին արգելում ենք արտոնյալ դաշտում աշխատել ու դուրս ենք բերում ընդհանուր հարկման դաշտ, բայց առևտրականին թողնում ենք՝ այստեղ նկատում ենք միտում, իսկ միգուցե Հայաստանն աշխարհում պետք է դիրքավորվի և երբևէ որևէ բան չարտադրի՞, այլ Թուրքիայից բերի՝ ծախի, բերի՝ ծախի ու դառնա կցորդ»։

Նա նշեց, որ այս պահին Հայաստանում կա 50 հազար միկրոարտադրող, որոնց մեջ թե առևտրով զբաղվողներն են, թե արտադրողները, թե ծառայություն մատուցողները։ «Այս նախագծի հետևանքով Հայաստանում արտադրությամբ զբաղվող բոլոր առևտրտադրությունները փակվելու են և Հայաստանի միկրոարտադրության ճյուղը կտրում ենք»։

Սարգսյանն ասաց, որ ակնկալում է, որ իրենց նամակները պետք է որոշակի արդյունք տան, մասնավորապես, ԱԺ-ից ակնկալում է առողջ քննարկում թեմայի շուրջ։ «Եթե մեր առաջարկները չընդունվեն ու այս փոփոխություններն իրականացնեն, ապա կարող են ասել, որ 100 տոկոսով այլ երկրների քաղաքականություն է իրականացվում ՀՀ-ում, որովհետև այսպես հետևողականորեն տնտեսության ճյուղը ջարդուփշուր անել չի լինում, դա արդեն կլինի ոչ թե անգրագիտության հետևանք, այլ ուղղորդված իրականացվող քաղաքականություն»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին