Ուղիղ եթեր
Մամուլ 11 ամիս առաջ - 07:48 07-06-2025

Կալանավորվել է դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին․ խուզարկվել է «Նեֆրիտ մայնինգ» ՍՊ ընկերության գրասենյակը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ սեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի կաշառքի գործով քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին։ Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ մայիսի 30-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի վարույթի շրջանակում խուզարկել է «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակը, որը կապ ունի կաշառքի գործով անցնող անձանցից մեկի հետ։

Այս խուզարկության գործը դարձել է իրավաբանների բախման լուրջ թեմա։
Բանն այն է, որ երեկ ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարել էր՝ «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակի փաստաբանները 2025 թվականի մայիսի 30-ին դիմել են Փաստաբանների պալատ՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել իրենց աշխատավայրերում, որի արդյունքում առգրավվել են փաստաբանների աշխատանքային համակարգիչները:

Փաստաբանները հայտնել են, որ խուզարկության ժամանակ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել են, որ իրենք փաստաբաններ են, իրենց մոտ գտնվող փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները, ներառյալ՝ համակարգիչները, պարունակում են բազմաթիվ վստահորդների փաստաբանական գաղտնիքներ: Փաստաբանները պահանջել են դադարեցնել իրականացվող գործողությունները, սակայն նախաքննական մարմինը, անտեսելով փաստաբանների հայտարարությունները, շարունակել է գործողությունները՝ բացելով փաստաբանների աշխատասեղանների դարակները և թղթապանակները, ծանոթացել է փաստաթղթերին, առգրավել բոլոր չորս փաստաբանների համակարգիչները:

Ի պատասխան Փաստաբանների պալատի ահազանգի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։

Խուզարկության ընթացքում պարզվել է, որ նույն ընդհանուր աշխատասենյակում է գտնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի աշխատանքային սեղանը, որի մասին տեղեկանալով՝ վարույթն իրականացնող քննիչն այդ հատվածը չի խուզարկել, այդ հատվածից համակարգիչներ կամ այլ իրեր չի վերցրել /քննչական գործողությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել է»։

Ինչ է կատարվում: «Ժողովուրդ» օրաթերթը, երկու կողմերին լսելով, պարզեց, որ կաշառքի գործով անցնող, քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակն ու «Մալխասյանց» գրասենյակը նույն աշխատասենյակում են գործունեություն իրականացնում։ Պարզվում է՝ «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակն էլ կապ ունի կաշառքի գործով կալանավորված դատավոր Գուրգեն Մալխասյանի մյուս որդու հետ։ Իսկ թե էլ ինչ ուշագրավ իրավիճակ կլինի, ինչ նոր բացահայտումներ են սպասվում, կպարզենք՝ հետեւելով ընթացքին»

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան