Սպորտ 4 տարի առաջ - 20:34 23-10-2022

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Արսեն Հարությունյանը։ Հայ ըմբիշը եզրափակչում 7։5 հաշվով հաղթել է Թայիրբեկ Ժումաշբեկին (Ղրղզստան) և նվաճել ոսկե մեդալ։

Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով վստահ ջախջախել էր եգիպտացիՅուսեֆ Մոհամեդ Յուսեֆին, իսկ 1/8 եզրափակիչում 11։0 հաշվով ծնկի էր բերել Ջոզեֆ Անդրե Սիլվային (Պուերտո Ռիկո): 1/8 եզրափակչում հայ առաջատար ըմբիշներից մեկը 9։3 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին, իսկ կիսաեզրափակիչում 13։4 հաշվով վստահորեն հաղթել էր վրացի Ռամազ Տուրմանիձեի:

Եզրափակիչ գոտեմարտի տեսանյութը.



Հարությունյանը Մ-23 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև նախորդ տարի Բելգրադում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ