Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:35 23-10-2022

Օտարերկրացիների ներհոսքը նվազեցնում է արտահանման մրցունակությունը. ինչ են պարզաբանում մասնագետները

Տարածաշրջանում՝ լարված իրավիճակով, պատերազմով պայմանավորված՝ վերջին մի քանի ամսիներին օտարերկրացիները ներհոսքը մեր երկիր՝ մեծ է։ Հասկանալու համար նմանատիպ ներհոսքի դրական և բացասական հետևանքները՝ կապ հաստատեցինք տնտեսագետների հետ։

Տնտեսագետ Արմեն Քթոյանն Oragir.news-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որոնք են դրական և բացասական ազդեցությունները ոլորտների վրա՝ պատասխանեց.

«Դրականն, ըստ էության, այն է, որ թույլ է տալիս հաղթահարել այն ճգնաժամային իրավիճակն ու մարտահրավերները, որոնք զարգանում են աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, բայց անվտանգային ռիսկերի առջև ենք մենք կանգնած, մեր գլխավոր առևտրային գործընկերը պատերազմի մեջ են, և դրամի արժևորման միտումներ են արձանագրվել, որը նվազեցնում է արտահանման մրցունակությունը, և եթե այցելուների գործոնը բացառենք, ապա շատ մեծ կասկածի տակ է տնտեսական աճի հնարավորությունը, որը ևս այս տարվա համար ցածր է։

Բացի այն, որ ունենք 14% տնտեսական ակտիվություն օգոստոս ամսից սկսած, և այն, որ կառավարությունը կարող է իրեն թույլ տալ կանխատեսել տարվա համար երկնիշ տնտեսական աճ՝ այստեղ այցելուների գործոնով է պայմանավորված՝ վեց ամսվա կտրվածքով՝ առավելագույնը տրանսֆերների հոսքը։

Դիտարկենք, որ բանկային համակարգով ՀՀ մուտք է գործել ՌԴ՝ դրամով 740 միլիարդ դրամի արտարժույթ, մինչդեռ, անցյալ տարի դա 3,5 անգամ պակաս էր՝ 3,20 մլրդ էր, այսինքն՝ միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում ՀՀ տնտեսություն մուտք գործած արտարժույթի ներհոսքն անցյալ տարվա համեմատությամբ՝ կազմել է 520 միլիարդ դրամ, դա մտել է տնտեսության մեջ՝ ամենատարբեր ոլորտներ, ընդլայնելով՝ ստեղծել է տնտեսական ակտիվություն, եթե դա տեսականորեն բացառեինք, ապա մենք լուրջ խնդրի առաջ էինք կանգնելու»։

Հարցին, թե արդյո՞ք գնաճի առումով ռիսկային վիճակում չենք՝ պատասխանեց.

«Գնաճը հետհամավարակային ժամանակահատվածում է եղել, գնաճային դրսևորումներն ակտիվացել են, և բոլորն էլ ընդունում են, որ ոչ միայն ՀՀ-ի տարածաշրջանի, այլև աշխարհի մակարդակով աշխարհը թևակոխել է բարձր գնաճի մի փուլ, որը տարիներ կարող է տևել, խոսքը թե՛ էներգետիկ ռեսուրսների մասին է, թե՛ սննդամթերքի մասին է, այսինքն՝ գլոբալ մասշտաբով կա լուրջ գնաճ, ու նույնիսկ, եթե վերցնենք զարգացած երկրները, որտեղ նույնիսկ գնաճը մեկ ու կես-երկու տոկոս է եղել նախկինում, հիմա ՝ չորս-հինգ տոկոս գնաճը համարվում է չափավոր մակարդակ»,- նշեց տնտեսագետը։

Իսկ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը դրական է գնահատում օտարերկրացիների մուտքը մեր երկիր.

«Օտարերկրացիների նմանատիպ ներհոսքը Հայաստան՝ միանշանակ դրական եմ համարում, որովհետև իրենք, համենայն դեպս հաստատ ձեռնույնայն չեն գալիս, ներդրումներ են անելու։ Համենայն դեպքս, դրական առումներն ավելի շատ են, քան՝ բացասականները»։

Ամենից շատ դիտված