copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:28 22-10-2022

Սա ռազմավարական դաշնակցի վարքագիծ է․ Նաիրի Հոխիկյանը՝ Իրանի մասին

«Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, թե Թեհրանը Հայաստանի անվտանգությունը իր անվտանգությունն է համարում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Սա ռազմավարական դաշնակցի վարքագիծ է։ Այո, Իրանը մեզ համար կարևոր հարևան է, բայց նաև չպետք է էյֆորիայի մեջ ընկնենք ու տարածաշրջանային խնդիրները համարենք հօգուտ մեզ որոշված։

Դաշնակիցները արագ կարող են փոխել իրենց տեղերը՝ ըստ շահերի և կշեռքի նժարի։ Կարևոր է, որ մենք նժարի ծանր կողմում միշտ լինենք»։