Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:49 21-10-2022

Հայ որբերին Օսմանյան կայսությունից հանած չեխը. մանրամասներ՝ «Արևելքի արհավիրքները» գրքից

Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանում տեղի է ունեցել չեխ գրող Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքի շնորհանդեսը։ Գիրքն ականատեսի վկայություններով նոր աղբյուր է՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրողների համար։ Գրքի շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են հայ ժողովրդի համար մեծ ջանքեր ներդրած, սակայն մինչ հիմա անհայտ ու անծանոթ մնացած չեխ հեղինակին։

Oragir.News-ի հետ զրույցում գրքի թարգմանչուհի Աննա Կարապետյանը պատմել է գրքի բովանդակության մասին։

Մեզ հետ զրույցում ասաց, որ գիրքը պայմանականորեն բաժանում է երեք մասի՝ Ուրարտուի շրջան, Մխիթարյաններ, գրերի գյուտ և այլն։ Հեղինակն այս ամենը մեկնաբանել է շատ հակիրճ, բայց բավանդակալից։

«Գիրքը գրվել և հրապարակվել է 1923 թվականին Բերոն քաղաքում։ Հեղինակը մի քանի ամիս ճամփորդության է դուրս եկել դեպի Արևելք և ուղղությունը վերցրել է դեպի Պոլիս։ Նա չի իմացել ցեղասպանության մասին, տեսնում է հայ որբերին ու որոշում, որ ինչ-որ բան պիտի անի նրանց համար»։

Հեղինակը նշեց նաև, որ գիրքը թարգմանել է չորս տարվա ընթացքում։ Ի դեպ, Հանսայի գիրքը հրատարակվել է չեխական հայտնի «Մարլենկա» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի մեկենասությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել