Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:03 20-10-2022

Ադրբեջանցիները թող մտածեն, թե ժամանակին որքան անպատվաբեր են պահել իրենց՝ հրաժարվելով վերցնել զոհերի դիերը․ Ալավերդյան

Ադրբեջան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի։ Հայցը կապված է սեպտեմբերին հայ-ադրբեջանական փաստացի սահմանին տեղի ունեցած բախումների հետ, որոնց համար Բաքուն մեղադրում է հայկական կողմին, ինչպես նաև Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Ուղտաձոր գյուղում զանգվածային գերազմանի հայտնաբերման համար, որում համաձայն ադրբեջանական կողմի՝ առկա են եղել 12 աճյունյուններ։ Ամենայն հավանականությամբ՝ դրանք ադրբեջանցի զինծառյողների դիեր են։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավուքնների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում դաժան մարտեր էին ընթանում, որի ընթացքում, այո՛, երկու կողմից էլ ունեցել ենք զոհեր։

«Այո՛, ադրբեջանիցներն ավելի շատ են զոհվել, այստեղ զարմանալի բան չկա։ Պատերազմ էր։ Զարմանալին այլ բան էր․ երբ մարտերն ավարտվում էին, հայկական կողմի հրամանատարները տարբեր միջոցներով հրավիրում էին ադրբեջանական կողմին, որպեսզի նրանք վերցնեն իրենց զոհվածների մարմինները, բայց մեծամասամբ շատերը հրաժարվում էին։ Լինում էին հրամանատարներ, որոնք փոխանակում էին մարմինները կամ գերիներին, սակայն հիմնականում ադրբեջացիները հրաժարվում էին մարմինների փոխանակումից։ Հայկական կողմը ստիպված էր լինում օրեր անց հուղարկավորել այդ մարմինները՝ հենց եղբայրական գերեզմանոցներում։ Ես նման շատ օրինակներ գիտեմ, դրա օրինակներից մեկը Քարին Տակի մարտերն էին։ Այն ժամանակ հայկական կողմը կարողացավ հետ մղել թշնամուն։ Ադրբեջանիցիները մարտի դաշտում շատ մարմիններ էին թողել։ Բազմաթիվ անգամներ հայ հրամանատարները ադրբեջանցիներին փոխանցել էին, որ գան, վերցնեն մարմինները, բայց ադրբեջանցիները հրաժարվում էին»։

Նա ընդգծեց, որ Հադրութում էլ բավականին թեժ մարտեր էին ընթանում, որից հետո ադրբեջանական կողմ հրաժարվում էր մարմինները վերցնել։

«Բայց դա նորմ է․ երբ հրաժարվում են մարմինները վերցնել, հայկական կողմը ստիպված էր դրանք հուղարկավորել եղբայրական գերեզմանոցում։ Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ հայկական կողմը, պատկերացնո՞ւմ եք, եթե չհուղարկավորեին, ինչ կարող էր տեղի ունենալ մարմինների հետ, էլ չեմ ասում տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը։ Դրա համար էլ հայկական կողմի ներկայացուցիչները ստիպված են եղել եղբայրական գերեզմանոցում հուղարկավորել»։

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե արդյոք ադրբեջանական կողմն իդենտիֆիկացրել է մարմինները, և արդյոք դրանք հենց ադրբեջանցիների մարմիններ են, որովհետև այնտեղ կան նաև հուղարկավորված հայկական մարմիններ։

«Եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիները գերի են վերցրել և կոտորել են գերության մեջ, ընդ որում՝ հայկական կողմը միշտ խնդրել է, որ վերադարձնեն մարմինները, բայց ադրբեջանական կողմը մերժել է։ Ամենահայտնի դեպքը «Արաբո» ջոկատի դեպքն է։ Ինչպես գիտենք, այդ ջոկատի տղաների միայն մի մասի մարմիններն են մեր տղաները հասցրել հանել, դրանից հետո ադրբեջանական կողմը կրակ բացելով թույլ չի տվել, որ մնացածի մարմինները հանեն։ Ընդ որում՝ նրանք տեսագրել ու յութուբով ցուցադրել են, թե ինչպես են մնացածների հետ են վարվել ու հրաժարվել են մարմինները հանձնել։ Այնպես որ՝ թող իրենք այսօր մտածեն, թե ինչպես է եղել, որ իրենք ժամանակին որքան անպատվաբեր են պահել իրենց, հիմա էլ դատի են տալիս»։

Հարցին, թե որքանով է ապացուցելի ադրբեջանցիների կողմից դիերի վերցնելուց հրաժարվելու փաստը, և արդյոք միջազգային դատարանը դա հաշվի կառնի, Ալավերդյանը պատասխանեց, որ համոզված է, որ դեռ ողջ են շատ դաշտային հրամանատարներ, ովքեր կարող են պատմել եղելությունը։

«Պետք է նաև հստակեցնել, որ հայկական կողմը ոչ թե կարող է, այլ պարտավոր է նմանատիպ հայցով դեմել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի, որովհետև մինչև հիմա մեր ցուցակներում կան ոչ միայն պատերազմի ժամանակ զոհված ու անհայտ կորածներ, այլև կան խաղաղ տարիներին անհետացածներ։ Մինչև հիմա ինձ հետ կապի մեջ են 1997 թ․-ին դիրքերից առևանգված զինծառայողների մայրերը, մենք այդպես էլ նրանց մասին չկարողացանք, որևէ լուր ունենալ։ Հայկական կողմը նման կեցվածքի ժամանակ պարտավոր է բարձրացնել բոլոր այդ հարցերը, քանի որ մենք դեպքեր ունենք, երբ առևանգել են ու սպանել են տղաներին։ Այդ առումով՝ հայկական կողմը ոչ միայն պետք է պատրաստ լինի պատասխանելու, այլ պետք է անպայման դիմի նմանատիպ հայցով Եվրոպական դատարան»։

Նա նաև հիշեցրեց, որ ավելի քան 500 մարդ մինչ այժմ անհայտ կորածների ցուցակում է՝ դեռ 1992 թ․-ի Շահումյանի և Մարտակերտի շրջանի դեպքերից սկսած։

«Մեծահասակ մարդկանց ուղղակի կոտորում էին իրենց տան մեջ, երբ 1993 թ․-ի սեպտեմբերին Հեյդար Ալիևը 500-ից ավելի անհետ կորածներից վերադարձրեց 19-ին, ես ասացի, որ պետք է անմիջապես բարձրացնել մնացածների հարցը։ Հիմա, եթե Ադրբեջանը նման հայցով է դիմել ՄԻԵԴ, ապա այն, ինչի մասին ես եմ խոսում, խաղաղա բնակիչների կոտորած էր և ռազմական հանցագործություն»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ