Արտաքին 3 տարի առաջ - 19:47 19-10-2022

Էրդողանը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված վերջին զարգացումները։

Էրդողանը շեշտել է, որ դիվանագիտական ​​լուծման տեսլականը պետք է վառ պահվի բոլոր հանգամանքներում։ Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի պատերազմը բանակցությունների ճանապարհով ավարտվի։

Բացի այդ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն՝ Թուրքիայի Բարթըն նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական ուղերձի համար։

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին