Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:22 19-10-2022

Չնայած տեսախցիկներին ու ականատեսներին՝ իրավապահները ոչ մի քննչական գործողություն չեն արել․ Էդգար Ղազարյան

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին դաժան ծեծի ենթարկելու գործի քննությունը Քննչական կոմիտեից տեղափոխվել է Երևանի քաղաքային վարչություն։ Oragir.News-ի հետ զրույցում Ղազարյանն ասաց, որ փորձել է կապ հաստատել այն քննիչի հետ, ով երեկ իրենցից բացատրությունն է վերցրել, որպեսզի այսօր իրեն ուղեգիր տա՝ դատաբժշկի մոտ գնալու համար, սակայն նա ասել, որ այդ գործով այլևս գործողություններ չի անելու, որ գործը տեղափոխվել է քաղաքային վարչություն։

«Մինչ այս պահը ինձ հետ քաղաքային վարչությունից կապ չեն հաստատել, անգամ դատաբժշկի մոտ չեն ուղարկել։ Տարօրինակն այն է, որ առանց դատաբժշկի մոտ ուղարկելու՝ քննչականի մամուլի խոսնակն ասել է, որ դա թեթև մարմնական վնասվածք պատճառելու մտադրությամբ իրականացված գործողություն է։ Այսինքն, եթե դատաբժշկի չեն ուղարկել, ի՞նչ գիտեն, որ մարմնական վնասվածքը թեթև է, առավել ևս, որ հիվանդանոցում իմ նկատմամբ վիրահատական միջամտություն է արվել, կարեր են տեղադրվել։ Հետաքրքիր է, որտեղից գիտեն նրանց մտադրությունների մասին, եթե իրենց չեն բռնել։

Իմ կարծիքով՝ նրանք ինձ սպանելու մտադրություն են ունեցել, ինձ դարանակալել են ու հարձակվել, այսինքն, դա կազմակերպված հանցագործություն է՝ ակնհայտ քաղաքական պատճառնելով, որովհետև ես անձնական կամ կենցաղային բնույթի որևէ խնդիր չեմ ունեցել»։

Նա նշեց, որ փաստ է, որ մեկ օր անց՝ իրավապահները օպերատիվորեն չեն կարողացել բացահայտել հանցագործությունը։

«Օրը ցերեկով կատարված հանցագործությունն իրավապահները չեն կարողացել բացահայտել, այն դեպքում, երբ տարածքում տեսախցիկներ կային, երբ անցորդներ կային և ականատեսներ։ Ի վերջո, տարածքում խանութներ կան, որոնք տեսանկարահանվում են և կոնկրետ ժամը ֆիքսված է, ես ասել եմ, թե որ ժամին է եղել, նաև տեղանքի նկարագրությունը տվել եմ։

Դեպքից մեկ օր անցել է, մինչև հիմա ինձ տուժող են ճանաչել, ակնհայտ է, որ իմ նկատմամբ բռնությունն առողջությանը վնաս է պատճառել, ես երկու բժշկական հաստատությունում բուժօգնություն եմ ստացել ու այդ ամենն արձանագրվել է, բայց դատաբժշկի մոտ չեն ուղեգրել, որպեսզի եզրակացություն ունենամ, սակայն սա չի խանգարել, որ թեթև որակեն իմ ստացած վնասվածքները, մտադրություններին էլ որակում տան»։

Ղազարյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունը պատվիրված է Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի կամ նրա մերձավոր քաղաքական պաշտոնյաների կողմից, քանի որ պայմանավորված է միայն իր հասարակական-քաղաքական գործունեությամբ։

«Քանի որ իրենք են իշխանության ղեկին՝ հնարավորություն ունեն բացահայտելու այդ հանցագործությունը, եթե չեն բացահայտում՝ դա ապացուցում է իմ կասկածը, եթե իրենք այլ վարկած առաջ չեն քաշում, դա ապացուցում է իմ վարկածը»։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ