Ներքին 3 տարի առաջ - 13:06 19-10-2022

Կասկածելի դեպքերը կչեզոքացվեն, բայց թուրքերին և ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելը չի բացառվում․ Վահան Քերոբյան

Օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում, մասնավոր անձանց կողմից արված ներդրումները նույնքան խրախուսված են, որքան մեծ ընկերությունների կողմից արվածները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ում 150․000 դոլարի ներդրման դիմաց պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու կառավարության առաջարկած նախագծին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս նախագծով մենք ուզում ենք օգտվել այն հնարավորություններից, որոնք կան աշխարհում։ Սրանով կլուծվի երկու հարց՝ միգրացիայի հարցը, այսինքն որոշակի կատեգորիայի անձանց դարձնելով ՀՀ քաղաքացի, և ներդրումների միջոցով ՀՀ տնտեսությունը զարգացնելը։ Իհարկե, նախագծի մեջ որոշակի ճշգրտումներ կարվեն և կոմպակտ տեսքի կգա»,- ասաց Քերոբյանը։

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ թուրքերը և ադրբեջանցիները նույնպես ներդրումներ կկատարեն և կդառնան ՀՀ քաղաքացիներ, Քերոբյանը ասաց․

«Խոսքը չի գնում նրա մասին, թե ով դիմի՝ կստանա քաղաքացիություն, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ոստիկանությանն և թե՛ ԱԱԾ –ի կողմից կատարվելու են, այդ հարցերը այդ մակարդակում կչեզոքացվեն։ Չենք ունենա մի այնպիսի իրավիճակ, երբ կունենանք չափից շատ երկքաղաքացի թուրքեր»։

Ճշտող հարցին՝ կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանը ասաց․
«Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
17:45 Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը. «Զսպեք Ձեզ»
15:51 Բերման են ենթարկել. բլոգեր Նարե Հովսեփյանի վրա հարձակված անձը հայտնաբերվել է