copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:11 19-10-2022

ԵԽԽՎ պատգամավորները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, վերադարձնել գերիներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

47 պատգամավորի ստորագրած հայտարարությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

Կան խոշտանգումների, գերիների և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խոշտանգման դեպքերի մասին վկայող սարսափելի ապացույցներ: Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի՝ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտում է»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարությամբ պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմագերիների, գերեվարված հայերի սպանությունները, նրանց նկատմամբ խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որոնց մասին վկայող տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա ցանկացած գործողությունից և ներգրավվել խաղաղ բանակցային գործընթացում։ Մենք պահանջում ենք ադրբեջանական զինուժի՝ անհապաղ և անվերապահ դուրս բերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց շտապ հայրենադարձումը»,- շեշտել են պատգամավորները՝ հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
10:54 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականներ