Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 18:05 15-10-2022

Երևանում կանգնեցվել է Երևանի բերդն ազատագրած գեներալ Պասկևիչի հուշարձանը

Երևանում կանգնեցվել է Երևանի բերդը ազատագրած գեներալ Իվան Պասկևիչի հուշարձանը։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը։
Ինչպես նշել է Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, հուշարձանի հեղինակը քանդակագործ Արմեն Սամվելյանն է։

«Վերջապես Երևանի բերդի տարածքում հավերժացվեց ռուս ականավոր զորավար և դիվանագետ Իվան Պասկևիչի հիշատակը։ Այժմ Հաղթանակի կամրջով անցնող ճանապարհի կողմից բերդի պատի վրա դրված է նրա փոքրիկ հարթաքանդակը, իսկ ներսում՝ մի հոյակապ պղնձե հուշարձան», - նշել է Ֆեֆիլովը։
Նրա խոսքով՝ սկզբում ցանկացել են հուշատախտակի վրա մանրամասն ներկայացնել պատմությունը. «1827-1828 թվականներին Արևելյան Հայաստանը (և Էրիվան ամրոցը) ազատագրած ռուսական բանակի կովկասյան կորպուսի հրամանատար»։

«Բայց ի վերջո որոշեցինք՝ թող անցորդներն ու զբոսաշրջիկները համացանցում փնտրեն, թե ինչու է այդքան հզոր բրոնզե հուշարձանի վրա գրված ամենապարզ մակագրությունը. «Իվան Պասկևիչ։ Ռուս գեներալ։ Շնորհակալություն»։

Հիշեցնենք, որ 1827 թվականի սեպտեմբերի 13-ին ռուսական բանակը` գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ, ազատագրեց Երևանի բերդը։ Պասկևիչին Էրիվանի կոմսի տիտղոս և Սուրբ Գեորգիի շքանշան շնորհվեց։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews