Արտաքին 4 տարի առաջ - 15:02 15-10-2022

«Հայ պաշտոնյաները ցանկանում են ազդել իրենց երեխաներին կորցրած ծնողների դժգոհության վրա». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է այն տեղեկությունը, որի համաձայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ այս տարվա սեպտեմբերի 12-ից 14-ը հայ-ադրբեջանական բախումների ընթացքում Ադրբեջանը ունեցել է 400 զոհ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Աբդուլլաևան ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ առերեսվում են «հայ պաշտոնյաների բոլորովին անհիմն և սուտ տեղեկությունների հետ»։ «Մենք լավ հիշում ենք, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչի հանգեցրին հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու հայկական կողմի փորձերը»,- ասել է Աբդուլլաևան։

Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանը բախումների ժամանակ իր ունեցած զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն է տվել։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ունեցել է 80 զոհ և ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բոլոր զոհերի մասին տեղեկությունները՝ անուն առ անուն սկզբունքով, հրապարակել է։

Լեյլա Աբդուլլաևան մասնավորապես նշել է. «Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ ի տարբերություն Հայաստանի մեր նահատակները մեր հպարտության աղբյուրն են, նրանց հուղարկավորության արարողություններն անցկացվում են հոծ բազմության, հասարակության ներկայացուցիչների` այդ թվում նաև պետական ​​պաշտոնյաների մասնակցությամբ և լայնորեն լուսաբանվում զանգվածային լրատվության միջոցներով»։

Վերջինս նաև հայտարարել է, որ հայ պաշտոնյաները, «կեղծ տեղեկություններ ու մանիպուլյացիաներ տարածելով, ցանկանում են ազդել հասարակության՝ հատկապես իրենց երեխաներին կորցրած զայրացած ծնողների դժգոհության վրա»։ Նա նաև հայկական կողմին կոչ է արել երկրում կայունություն ապահովելու համար այսպես կոչված խուսափել սադրանքներից և կոնկրետ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման և հարևանների հետ խաղաղության համար, քանի որ այլ ճանապարհ չկա։


Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել