Արտաքին 4 տարի առաջ - 16:12 14-10-2022

Բաքուն վճռականորեն մերժել է Ադրբեջանի տարածք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ-ի փորձը․ Ալիև

ԵՄ-ն փորձել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի հետ սահմանի ադրբեջանական կողմ, Բաքուն այն վճռականորեն մերժել է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հոկտեմբերի 6-ին Պրահայում եվրոպական քաղաքական հանրության նոր պլատֆորմի շրջանակներում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրախորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում բազմաժամ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Հայաստանի տարածք Եվրամիության 40 հոգանոց քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին: Հետագայում մեզ հայտնի դարձավ, որ նրանց թիվը կլինի 50 մարդ։ Նրանք կլինեն առնվազն 2 ամիս, և այդ առաքելության նպատակը, ինչպես տեսնում ենք, դրա համար էլ մենք տվել ենք այդ համաձայնությունը՝ օգնել կողմերին սահմանը գծել, որոշել սահմանազատման հետ կապված հարցերը։ Փորձ էր արվել այդ առաքելությունն ուղարկել նաև ադրբեջանական կողմից, որը վճռականորեն մերժվեց»,- ասել է Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ «այդ պատճառով առաքելությունը գտնվելու է Հայաստանի տարածքում, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»: «Երեկ եվրոպական ներկայացուցիչների առաջին խումբը Հայաստան է ժամանել այդ առաքելության տեղակայումը որոշելու համար»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին