Արտաքին 3 տարի առաջ - 17:13 18-01-2023

Հայաստան առաքելություն ուղարկելու վերաբերյալ ՀԱՊԿ հռչակագիրը չի ընդունվել, քանի որ Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանին ուղղված խիստ դատապարտում լիներ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել է, թե ինչու չի ընդունվել Հայաստան առաքելություն ուղարկելու մասին ՀԱՊԿ հռչակագիրը։ Ինչպես փոխանցում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը, Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները չեն համաձայնել դատապարտել Ադրբեջանին։

Լավրովն ընդգծել է, որ կազմակերպությունը դժվարություններ ունի Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված։

«Երբ մեր հայ ընկերները ասացին, որ անհրաժեշտ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ այնտեղ ինչ-որ կայունություն ապահովելու համար, մենք երևանյան գագաթնաժողովում պայմանավորվեցինք այս առաքելության պարամետրերի վերաբերյալ նման փաստաթղթի շուրջ, բայց այն չհաջողվեց ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այս փաստաթուղթը պարունակի Ադրբեջանի հասցեին խիստ դատապարտում»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ինչ վերաբերվում է դատապարտմանը, հռետորաբանությանը և դիրքորոշում հայտնելուն, ապա այս հարցերում յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ «Բայց եթե ուզում ենք ուղարկել ՀԱՊԿ առաքելություն, ապա, ըստ երևույթին, դա անպայման պայմանավորված չէ ինչ-որ արտաքին նշաններով, ինչ-որ հայտարարություններով, առավել ևս կոշտ»,- նշել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Լավրովը հայտարարել է նաև, որ կազմակերպությունը դեռևս պատրաստ է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկել, սակայն Հայաստանը նախընտրում է բանակցություններ վարել ԵՄ-ի հետ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից հետո Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, որն իր հերթին առաքելություն է ուղարկել Հայաստան՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Դեկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է մասնակից երկրների համատեղ հռչակագիրն այս հարցի շուրջ, որը սակայն չի ընդունվել։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով