Երևան +10°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:48 14-10-2022

Պուտինը հայտարարել է, որ զարմանքով է կարդացել Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերի մասին

Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում ՌԴ դերի մասին։
Ուրբաթ օրը կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ՌԴ ղեկավարն ասել է․ «Ես զարմացա՝ երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ»։

«Կարծում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ընկալումը», – ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։

«Դրա համար էլ դրանք (Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները-նշում է ՏԱՍՍ-ը) հնչել են ոչ կոռեկտ, ես կասեի նույնիսկ այլասերված, հետևաբար [դրանք] անընդունելի են»,- հավելել է ՌԴ նախագահը։

«Հնարավորություն կլինի. մենք կքննարկենք [դա] Ֆրանսիայի նախագահի հետ»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը՝ հավելելով, որ «Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար:

«Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին վերջին երկու տարում։ 5000 ռուս զինվորներ գտնվում են այնտեղ՝ իբր թե սահմանների պահպանությունը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտվեցին այս հակամարտությունից, ադրբեջանական խաղը խաղացին՝ թուրքական մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, մի երկիր, որի հետ նախկինում մտերիմ էին»,- ասել է Մակրոնը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աղաղակող և բացարձակապես անընդունելի է համարել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։

Ձեզ գուցե հետաքրքրի