Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:00 20-07-2026

Ոչ մի հույս չկա․ քաղաքացիները՝ նոր խորհրդարանում ընդդիմության դերի մասին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, որոշեցին վերցնել պատգամավորական մանդատները։

Թեև նախընտրական և հետընտրական շրջանում քննարկվում էր նաև մանդատներից հրաժարվելու տարբերակը, ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ խորհրդարանում իրենց աշխատանքը շարունակելու են՝ միաժամանակ պահպանելով քաղաքական պայքարի մյուս գործիքները։

Այս ֆոնին Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներին հարցրել է՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն խորհրդարանական ընդդիմությունից։ Քաղաքացիների մի մասը նշել է, որ ընդդիմությունից որևէ ակնկալիք չունի՝ պատճառաբանելով, որ տարիների ընթացքում նրանք չեն կարողացել արդյունավետ դերակատարում ունենալ։

«Ես ակնկալիքներ չունեմ»,- նշել է քաղաքացիներից մեկը։ Մյուսները նշել են, որ քաղաքական ուժերի միջև համագործակցության բացակայությունն ու ներքին տարաձայնությունները խոչընդոտում են արդյունավետ աշխատանքին։

«Ես բոլորին էլ հարգում եմ, բոլորն էլ ունեն լավ բան արած, վատ բան արած։ Չգիտեմ՝ ինչ ասեմ»,- ասել է քաղաքացին։ Մեկ այլ քաղաքացի նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է և մանրամասն չի հետևում քաղաքական գործընթացներին:

«Ես առաջին անգամ եմ եկել Հայաստան, տեղյակ չեմ ոչ մի բանից, բալես»,- ասել է նա։

Քաղաքացիներից մեկն էլ հույս է հայտնել նախկին ղեկավարների վերադարձի հետ կապված, սակայն ներկա ընդդիմությունից մեծ սպասելիքներ չուներ։

«Ես հույսով սպասում եմ մեր նախկին ղեկավարներին։ Իսկ ընդդիմությունից առհասարակ ոչ մի ակնկալիք չունեմ, ավելի լավ է՝ իրենք չմտնեն խորհրդարան»,- նշել է հարցված քաղաքացիներից մեկը։

Մյուսների կարծիքով՝ ընդդիմությունը երկար ժամանակ չի կարողացել իրականացնել այն գործառույթը, որը քաղաքացիներն ակնկալում են։

«Ոչ մի լավ բան, բացարձակապես հույս չկա։ Այսքան ժամանակ ոչինչ չեն արել, հիմա չեմ կարծում»,- ասել է քաղաքացին։ Քաղաքացիներից մեկը նշել է, որ եթե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը ներկայացնում են նույն դեմքերը, ապա փոփոխությունների սպասել չի կարելի։

«Եթե նույն մարդիկ են, ավելի լավ է՝ ընդհանրապես չլինեն»,- ասել է նա։

Մանրամասները` տեսանյութում:


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը