Ուղիղ եթեր
Քննարկվել են ՏՏ, ձեռներեցության և մի շարք այլ ոլորտներում Գյումրիի ունեցած հնարավորությունները
copy image url

Քննարկվել են ՏՏ, ձեռներեցության և մի շարք այլ ոլորտներում Գյումրիի ունեցած հնարավորությունները

Ներքին 2 տարի առաջ - 20:08 13-10-2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանի։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ձեռներեցության, նորարարության, բիզնես և մի շարք այլ ոլորտներում Գյումրու ունեցած հնարավորությունների մասին։

Հայկ Մարգարյանն այնուհետ ներկայացրել է մանրամասներ՝ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» և շվեյցարա-հայկական պալատի կողմից Գյումրիում կազմակերպված «Business innovation and promotion day» միջոցառման մասին, որի նպատակը գործարարների, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման ինստիտուտների միջև գործընկերային փոխհարաբերությունների զարգացնմանը նպաստելն է։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև այս պահին իրականացվող, առաջիկա ծրագրերի, հնարավոր համագործակցությունների և մի շարք այլ հարցերի մասին։

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
09:03 Հայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro News
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
21:50 Առանց նախապայմանների հաշտության մասին խոսող գլուխները պետք է հիշեն՝ Թուրքիան պարտք է մեզ 76.5 մլրդ եվրո
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
23:54 Հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է 4-ամյա երեխայի մահը․ ՆԳՆ-ն՝ ողբերգական դեպքի մասին