Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:11 10-10-2022

Ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը ամենաբարձր մակարդակով է հնչեցվել․ ՔՊ

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջն ամենաբարձր մակարդակով հնչեցվել է ինչպես Երեւանի, այնպես էլ նրա միջազգային գործընկերների կողմից։ Այս մասին հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Հայաստանը բանավեճերի ու միջազգային ճնշման միջոցով պետք է ստիպի Բաքվին դուրս բերել զորքերը։ «Հուսով ենք, որ կհաջողվի դրական տեղաշարժ արձանագրել այս ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։