Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:21 03-10-2024

Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում

Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում։

Աբրահամյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում, երբ արձանագրվում է որևէ պայմանավորվածություն, դրանք փաստաթղթային տեսք են ստանում, սակայն Ադրբեջանը ոչ միայն իր պարտավորությունը չի կատարում, այլև հանդես է գալիս նոր սպառնալիքներով ու պահանջներով։

Վտանգավոր ուղղություններից ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթն է, որն Ադրբեջանը բերում և տեղավորում է ակտիվ օրակագրի շրջանում։ Երկրորդը՝ ադրբեջանցիների, այսպես կոչված, Հայաստան վերադարձի մոտեցումն է։

«Ադրբեջանը դրանով ոչ միայն փորձում է փակել արցախցիների Արցախ վերադարձի ճանապարհը՝ ցույց տալով, թե դրանք մեկ հարթության մեջ են, այլ նաև պարտադրել, որ դրույթի չիրականացման դեպքում այլ պայմաններ իրացվեն»,-ասաց նա և նշեց, որ նաև անհետ կորածների հարցն է առաջ տանում, իբրև թե ՀՀ-ն առաջին պատերազմին զոհերի տվյալները թաքցրել է։

«Այս պահին ՀՀ իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում և հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը