Երևանի քաղաքապետի թեկնածու Նատալյա Ռոտենբերգը հաճախ է իր ֆեյսբուքյան էջում հայերեն լեզվով տեսանյութեր հրապարակում՝ ուղերձներ հղելով։ Այս անգամ Ռոտենբերգն անդրադարձել է մարդկանց՝ իրար նկատմամբ վերաբերմունքին.
«Մեր աշխարհում մարդիկ դադարել են տարբերել բարին ու չարը, ճշմարտությունն ու սուտը, ընկերությունը՝ հիմնված շահի ու օգուտի վրա։ Մենք պետք է վերջ տանք դրան, ես ուզում եմ, որ մարդիկ արթնանան ու իրենց շուրջը նայեն, և տեսնեն ամբողջ աշխարհի ողբերգությունը, ես ուզում եմ, որ մարդկանց սրտերում ծնվի բարությունը և լույս սփռի նրանց հոգիներում»։
Մանրամասն՝ տեսանյութում։