Ներքին 3 տարի առաջ - 20:35 08-10-2022

ՀՀ դեսպանը մասնակցել է «Նինոծմինդա» մաքսակետի բացմանը

Հոկտեմբերի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։

Նշենք, որ մաքսակետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարար, եկամուտների ծառայության ղեկավար Լաշա Խուցիշվիլին, մաքսային վարչության պետ Լևան Կակավան, ՀՀ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Նինոծմինդա» մաքսային անցակետում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, ուղեևորատար և թեթև մեքենաների համար կառուցվել է 11 ելք՝ հագեցած ժամանակակից կառավարման համակարգերով։ Անցակետում աշխատելու է մոտ 70 մաքսավոր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը