Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:30 07-10-2022

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայանպաստ հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան անդրադարձել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հայտարարություններին, ով դատապարտել էր Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք և համերաշխություն հայտնել Երևանին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աբդուլլաևան ասել է, որ «սա առաջին դեպքը չէ, երբ ֆրանսիացի պաշտոնյաները միակողմանի և հայանպաստ դիրքորոշում են ցուցաբերում»։

Աբդուլլաևան մեղադրել է ֆրանսիացի պաշտոնյային, որ վերջինս մինչև այժմ կոչ չի արել հետաքննել հայկական կողմի այսպես կոչված «մարդկության դեմ ուղղված բազմաթիվ ռազմական հանցագործությունները»։ Նրա խոսքով՝ ֆրանսիացի պաշտոնյաներից «Հայաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ» որևէ կոչ չի հնչել։

«Պատճառը մեզ համար պարզ է, բայց լավ կլինի, որ Եվրոպայի առաջատար ուժ հանդիսացող երկրի պաշտոնյան հանդես գա որպես միջազգային իրավական սկզբունքների պահապան և որպես միջնորդ՝ Հայաստանի Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, իսկ Հայաստանը չեզոք, անկողմնակալ և արդար կեցվածք ընդունի»,- հայտարարել է Աբդուլլաևան։
Վերջինս նշել է, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործընթացին նպաստելու ջանքերի ֆոնին, նախարար Քեթրին Կոլոնայի «միակողմանի և անպատասխանատու հայտարարությունը թյուրիմացություն է առաջացնում»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև հիշեցրել է, որ մի քանի օրից լրանում է Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի հրթիռակոծման երկրորդ տարին, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Նրա խոսքով՝ «այս պատերազմական հանցագործության համար Հայաստանից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»։ «Հրավիրում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին՝ այս հարցում կոչ անել հայկական կողմին»,- եզրափակել է Աբդուլլաևան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ