copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:11 06-10-2022

Եթե այս անգամ էլ կամովին չվճարի, ապա հարկադիր կարգով կվճարի օրինական հատուցման ենթակա վնասները․ Վանո Եղիազարյան

ՎՊՀ նախկին դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՎՊՀ ռեկտորը փորձում է շարունակել անօրինակությունը` չցանկանալով վճարել հատուցման ենթակա բաց թողնված օգուտը. այն կանխելու համար կրկին դիմել եմ` ուսուցանելով օրենքը.

ՎՊՀ ռեկտոր Ռ. Սահակյանին
ՎՊՀ պրոֆեսոր Վ. Եղիազարյանից

Դիմում

Ստացա Ձեր պատասխանը լրավճարների վճարման մերժման մասին, որն օրինական չէ հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածը սահմանում է.

Հոդված 231. Նյութական պատասխանատվության առաջացման հիմքերը

Նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին:

Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Տվյալ դեպքում գործատուն /ռեկտորը/ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունը վնաս է պատճառել աշխատողին /պրոֆեսորին/:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն`

Հոդված 241. Հատուցման ենթակա վնասի չափի որոշումը

1. Հատուցման ենթակա վնասը ներառում է իրական վնասը և բաց թողնված օգուտը:

2. Վնասներն են իրավունքը խախտված անձի այն ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար` նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Այսպիսով, եթե գործատուի մեղքով չխախտվեր իմ իրավունքը, ապա ես` որպես պրոֆեսոր կստանայի ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին տրված լրավճարները, ինչպես նաև 2021թ. ընթացքում իմ կողմից տպագրված գրքերի համար 2021թ. գործող ՎՊՀ խրախուսման կարգով նախատեսված պարգևավճարները, որոնք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3 մասով համարվում են լրացուցիչ աշխատավարձ:

ԱՕ 178-րդ հոդված

3. Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը:

Հիմնական աշխատավարձը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է:

Լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են:

Տվյալ դեպքում գործատուի մեղքով աշխատողին պատճառվել է վնաս ինչպես աշխատավարձի տեսքով, այնպես էլ բաց թողնված օգուտի` լրավճարների և պարգևավճարների, որոնք հատուցման ենթակա վնասներ են:

Ուստի առաջարկում եմ առաջնորդվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներով և վճարել բաց թողնված օգուտները` լրավճարները և պարգևավճարները, որոնք համարվում են չստացված եկամուտներ 2021թ. ժամանակահատվածի համար:

Պարզ է, որ եթե աշխատողի իրավունքը չխախտվեր, ապա նա այդ ընթացքում կստանար լրավճարներ, ինչպես մյուս աշխատողները, նաև 2021թ. գործող կարգով կստանար պարգևավճարներ իր հեղինակած գրքերի համար:

Հետևաբար և լրավճարները, և պարգևավճարնները բաց թողնված օգուտներ են, որոնք ենթակա են հատուցման:

Բացի Աշխատանքային օրենսգրքից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում է վնասների հատուցումը.

1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

2. Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

3. Եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի իրավունք ունի` այդ եկամուտներից ոչ պակաս չափով:

Ավելին` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված է, որ բաց թողնված օգուտը չվճարելու դեպքում պետք է վճարել նաև տույժեր:

Խորհուրդ կտամ` խուսափեք ՎՊՀ բյուջեին հետագա վնասներ պատճառելուց, և անմիջապես վճարեք իմ կողմից բաց թողնված բոլոր օգուտները, ինչպես լրավճարները, այնպես էլ 2021թ. ընթացքում տպագրված իմ գրքերի համար հասանելիք պարգևավճարները:

Դիմող` Վանո Եղիազարյան

Հ. Գ. Դիմումս երեք օր է` ննջել է ռեկտորի սեղանին և չի մակագրվել որևէ մեկին, թեև պարտավոր է ըստ գործող կարգի 5-օրյա ժամկետում տալ պատասխան: Ի դեպ, նախորդ դիմումս մակագրվել էր իրավաբանին, որը հստակ գրել է, թե բաց թողնված օգուտը ենթակա է հատուցման, սակայն պարոնը արհամարհելով իրավաբանի գրավոր կարծիքը, մերժել էր դիմումս: Համոզված եմ, որ եթե այս անգամ էլ կամովին չվճարի, ապա հարկադիր կարգով կվճարի օրինական հատուցման ենթակա վնասները և բաց թողնված օգուտը` տույժերով հանդերձ»:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով