Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 07:56 05-10-2022

Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից. «փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով» լինել Ռուսաստանում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին:

Որոշ տեղեկություններով, հրավերի նպատակը վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձություններն են, հակառուսական ալիքի աճը եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները։ Արդյոք ՌԴ-ում փորձո՞ւմ են, ի դեմս Ալեն Սիմոնյանի, իշխանության իրավահաջորդ պատրաստել․ երեկ հարցրել են Սիմոնյանին։ Նա ասել է, թե այցը վաղուց էր պլանավորված` կապ չունի վերջին իրողությունների հետ, ապա տեղում հավատարմության երդում է տվել Փաշինյանին.
«Հայաստանի Հանրապետության համար կա մեկ ցանկալի վարչապետի թեկնածու, եւ իր համար քվեարկել են, ու ինքն այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, եւ ես ինձ առանց իմ այսօրվա ղեկավարի՝ քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում այս պահի դրությամբ»։ Մենք կառչեցինք վերջին արտահայտությունից` իսկ հաջորդ պահի դրությա՞մբ։ «Հաջորդ պահին էլ՝ դժվար»,- ասաց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է