Ներքին 3 տարի առաջ - 12:02 04-10-2022

Գրիգոր Մինասյան. տեխնիկական վրիպա՞կ, թե՞ անզգույշ խոստովանություն

Արդարադատության փոխնախարար, իսկ Կարեն Անդրեասյանի ԲԴԽ անդամ դառնալուց հետո նախարարի պաշտոոնի հավակնորդ Գրիգոր Մինասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կարող էր առաջանալ։ Բանն այն է, որ AM իրավաբանական ընկերության կայքում Գրիգոր Մինասյանը նշված է որպես կառավարիչ-բաժնետեր, ներկայացված է թիմի մեջ։



Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքով ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը անհամատեղելիության պահանջներից է, լիազորությունները դադարեցնելու հիմք։ Ուստի, ըստ օրենքի, առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման: Բայց Մինասյանը չէր կարող վրիպել այս հարցում, հատկապես լինելով իրավաբան։ Կայքը ուսումնասիրելիս արդեն նրա կենսագրության մեջ հայտնաբերեցինք, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից և ղեկավարել այն մինչև 2022թ․ հունվարի 12-ը։

Հենց այդ օրն էլ Մինասյանը փոխնախարար է նշանակվել եւ վազել օր առաջ ընկերության կառավարումից դե յուրե ազատվելու՝ հանձնելով հավատարմագրային կառավարման։



Առաջին հայացքից՝ գրասենյակի կայքում տեղ գտած կառավարիչ լինելու մասին տեղեկությունը հին է, տեխնիկական վրիպակ է, որը պարզապես չեն ուղղել, բայց նման վրիպակների համար, օրինակ, պարոն Մինասյանը եւ նրա ղեկավարած նախարարությունը «անցանկալի դատավորների» դեմ վարույթներ են հարուցում եւ ամեն գնով փորձում հասնել պատասխանատվության ենթարկելուն։

Բայց մյուս կողմից էլ՝ կայքում տեղ գտած այդ «վրիպակը» հուշելու է գրասենյակի պոտենցիալ հաճախորդներին, թե ինչպես կարելի է գրասենյակի միջոցով կապ հաստատել Հայաստանի արդարադատության ներկայիս պատասխանատուների հետ և «հարցեր լուծել»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media