Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:07 04-10-2022

Ինչ է հասկացնում Փաշինյանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակված հոդվածը, որով ներկայացվում էին Ադրբեջանի` Հայաստանին ուղղված 5 պահանջները, ընդդիմադիրներն ընկալել էին որպես նախկին նախագահներին ուղղված աղերսագին խնդրանք՝ աջակցել ստեղծված իրավիճակում: Ասում էին, որ այդ խնդրանքը նաեւ ուղեկցվում է շանտաժով, մասնավորապես խոսքը հինգերորդ կետի մասին է․
«Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում՝ հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»:

Գաղտնիք չէ, որ Ալիեւը պատերազմի հանցագործների կարգավիճակում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իսկ անհետ կորածների թեման գնում հասնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակները։ Ասում էին, որ սրանով Փաշինյանը հասկացնում է, որ եթե ընդունի Ադրբեջանի այդ պահանջները, նախկին նախագահներն էլ են պատասխան տալու»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին