Արտաքին 4 տարի առաջ - 15:13 03-10-2022

Իրանում մեկ ամիս է ինտերնետ կապ չկա. ի՞նչ են պատմում իրանահայերը

Իրանի իսլամական հանրապետությունում արդեն շաբաթներ շարունակ՝ բողոքի ցույցեր են ընթանում։ Reuters գործակալությունը նշում է, որ Իրանում տեղի են ունենում վերջին տարիների ամենամեծ բողոքի ցույցերը։

Oragir.news-ի տեղեկություններով՝ Իրանում կապի միջոցները կտրուկ վատն են դարձել, և հարցին՝ թե արդյո՞ք այնտեղ հեռախոսագիծը փակ է, չեն կարողանում ՀՀ-ից Իրան զանգել՝ մեզ հետ զրույցում իրանահայերն ասացին, որ չնայած նրան, որ հեռախոսագիծը բաց է, բայց մեկ ամիս է՝ ինտերնետ կապ չկա։

Իրանահայ Առլեն Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինտերնետ կապը չի աշխատում, բայց հեռախոսային կապ կա։
Իրանահայ Թերեզան, ով երկար տարիներ ապրել է Իրանում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան, Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Ինտերնետ կապ չկար, երկար ժամանակ է՝ տանեցիների հետ չեմ կարողանում կապ հաստատել։ Այնտեղ մի քիչ խառը իրավիճակ է»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով թեմային՝ ասաց, որ մեկ ամիս է , ինչ անջատված է եղել ինտերնետը, սակայն մոտ երկու օր է՝ կարծես գործում է. «Արդեն երկու-երեք օր է, ընկերներս կարողանում են գրել։ Մինչ այդ ՝ անջատված էր ամեն ինչ։ Ասեմ, որ Իրանը լուրջ պետություն է, ու անջատել են ամեն ինչ՝ երկիրը ներսից չքանդելու համար: Ինչ վերաբերում է հոգևոր առաջնորդի մասին լուրերին՝ թե մահացել է, ապա ասեմ, որ ոչ՛ , չի՛ մահացել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու