Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:51 29-09-2022

ՀՀ-ից ՌԴ ապրանքի արտահանումն աճել է մոտավորապես 90 %-ով. ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները

ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում, ինչի հետևանքով էլ այնտեղ ապրող հազարավոր հայեր վերադառնում են հայրենիք։ Օրեր առաջ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել. «Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հարցնելով, թե այդ մոբիլիացիան ինչպես կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա, քանի որ այն երկու ասպեկտ ունի՝ մեկը մարդկային և բիզնես ներգաղթ կապահովի, մյուսը՝ մեր տնտեսական կապեր կամրապնդվեն, պատասխանեց.

«Մոբիլիզացիայի հետևանքներն իհարկե դրական կանդրադառնան ՀՀ տնտեսության վրա՝ դեռևս դրական, որովհետև գումարի մեծ հոսք է գալիս, այս կիսամյակ հաստատ դրական է լինելու։ Հետագայում թե ինչ կլինի, դեռ պարզ չէ»։

Հարցին, թե ինչ է կարծում՝ ինչի վրա հատկապես այն կազդի, պատասխանեց. «Մենք կունանանք ներգաղթ այդ մասով, քիչ կմեկնենք, իսկ ռուսաստանցիները կգան, չնայած արդեն իսկ գալիս են, իրենց հետ կբերեն մեծ քանակությամբ գումարներ, և ազգությամբ հայերը, ովքեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, իրենք էլ կբերեն գումարներ, որովհետև շատ մեծ թափով իրենք էլ են գալիս, ու իրենց հետ բերում են մեծ քանակությամբ գումար։ Սպառման ծավալները ավելանալու են, դա լրացուցիչ գնաճի պատճառ կդառնա, նաև կտրուկ ավելանալու է սպառման ծավալները։ Նաև, այս պատերազմական իրավիճակները հաշվի առնելով՝ ՀՀ-ն կշարունակի մնալ այնպիսի երկիրը, որ ապրանքներ կշարունակեն գալ ՀՀ, այստեղից կգնան ՌԴ՝ այսինքն ապրանքաշրջանառությունն ավելի լավ կլինի։ Այս պահի դրույթամբ առաջին յոթ ամիսների հաշվարկով ՀՀ-ից ՌԴ ապրանքի արտահանումն աճել է մոտավորապես իննսուն տոկոսով»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել