Սպորտ 4 տարի առաջ - 18:22 28-09-2022

Քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ի դեմս նախագահ Գառնիկ Հայրապետյանի:

Հանդիպմանը քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հարցը: Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

Գառնիկ Հայրապետյանի փոխանցմամբ՝ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերին Մոսկվայում կայանալիք համաշխարհային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ: Մինչ այդ՝ Ռիշատ Սայապովը հայկական կողմի հրավերով ժամանել է Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի ենթակառուցվածքներին:

Քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու դեպքում նախատեսվում է շուրջ 160 երկրի մասնակցություն: «Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում քիք-բոքսինգը մեծ զարգացում է ապրել: Կատարվում են մեծ աշխատանքներ՝ մարզիկների որակների բարձրացման, մարզադպրոցների կառուցման և երեխաների մարզումների բարելավման ուղղությամբ: Վստահ եմ, որ մեծ հաղթանակներն առջևում են, կարևորը՝ քայլ առ քայլ գնում եք դեպի այդ նպատակը»,- նշել է Ռիշատ Սայապովը:

Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ քիք-բոքսինգը շուտով կընդգրկվի օլիմպիական մարզաձևերի շարքում, և դրանից հետո քննարկումներն ավելի առարկայական կլինեն: Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիան ևս քայլեր է կատարում այդ ուղղությամբ։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քիք-բոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիային (WAKO) ներառել է որպես մարզաձևի միակ ներկայացուցիչը ՄՕԿ-ում, որն էլ իր հերթին այդ կառույցի շուրջ է միավորում տեղական ազգային ֆեդերացիաներին, ինչպես, օրինակ, Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիային։

Նախատեսվում է WAKO-ի ու ՄՕԿ-ի համագործակցության խորացում, որը վերջնարդյունքում կենթադրի քիք-բոքսինգի ներառում օլիմպիական մարզաձևերի շարքում։

Նշենք, որ 2023 թվականին Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան կընդգրկվի պետական ֆինանսավորման ծրագրում:

«Այս տարիների ընթացքում մեր ֆեդերացիան բացել է բավական մեծ թվով դպրոցներ, մասնակցել է միջազգային բազմաթիվ առաջնությունների և ունեցել բազում հաջողություններ: Ուրախ եմ, որ այս ամենն արժանանում է պետության գնահատականին»,- հանդիպման ընթացքում ասել է Գառնիկ Հայրապետյանը` կարևորելով պետական աջակցությունը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ