Արտաքին 4 տարի առաջ - 18:37 28-09-2022

Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ Հունաստանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել։ Ինչպես փոխանցում է թուրքական «Gazete duvar» լրատվական գործակալությունը, Աքարը վետերանների օրվան նվիրված ծրագրի շրջանակներում իր ունեցած ելույթում հայտնել է, որ «որոշ հույն քաղաքական գործիչներ ամեն օր Թուրքիա-Հունաստան հարաբերությունները թունավորում են նոր մոլորություններով»։

Վերջինս Հունաստանին կոչ է արել հրաժարվել այսպես կոչված սադրանքներից․ «Դա սխալ ճանապարհ է։ Հեռո՛ւ մնացեք սադրանքներից, որոնք հանգեցնելու են աղետի, կա՛նգ առեք»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան իր խոսքում ընդգծել է, որ Անկարան ձգտում է խաղաղության և կայունության, սակայն Աթենքն իր «սադրիչ գործողություններով և դիսկուրսներով շարունակում է իր էքսպանսիոնիստական և ագրեսիվ քաղաքականությունը»։

Նրա խոսքով՝ Հունաստանն իր այս գործողություններով լարվածությունը սրող կողմն է, ինչի համար վերջինս մեղադրում է Թուրքիային։ Հուլուսի Աքարը նաև հայտարարել է, որ Հունաստանը հրաժարվել է 1923 թվականի Լոզանի և 1947 թվականի Փարիզի խաղաղության պայմանագրերից և զենք կուտակել հունական կղզիներում, որոնք ռազմական կարգավիճակ չունեն։ Նա միևնույն ժամանակ սպառնացել է Հունաստանին՝ հիշեցնելով մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները։

«Նրանք գուցե մոռացել են, որ 100 տարի առաջ, երբ իրենց երեխաներին արկածի խանդավառությամբ ուղարկել էին այս տարածքներ, վերջիններս ինչ ճակատագիր ունեցան, և որոշ արկածներ փնտրողներ իրենց վերջին շունչը փչեցին կախաղանի վրա։ Բայց մենք՝ «բարիդրացիության» անվան տակ նորից կհիշեցնենք ձեզ։ Գիտակցե՛ք այս հարցի լրջությունը։ Դադարե՛ք գնալ սխալ ճանապարհով»,- ասել է Աքարը։

Նա բոլոր ողջամիտ հույներին հորդորել է՝ երկու երկրների միջև առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի համաձայն:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ