Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:06 27-09-2022

Սևանում դիրքերից իջած զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Խաչերի 5 հասցեում փեսան կոտրում է տան իրերը և որ նա զինված է, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում նկատել են, որ մի տղամարդ, որի ձեռքում եղել է նռնակ՝ օղակը հանած վիճակում, ընտանիքի անդամների հասցեին հնչեցնում է սպանության սպառնալիքներ։
Մարզի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները սկսում են բանակցություններ վարել այդ տղամարդու հետ, որպեսզի ինքնակամ հանձնվի, սակայն այդ տղամարդը չի ենթարկվում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և ձեռքին եղած նռնակը նետում է նշված տանը կից տնամերձ հողամաս, ինչի հետևանքով նռնակը պայթում է և տան որոշ հատվածների պատճառվում է վնաս։
Արդեն տեղում ոստիկանները վնասազերծում են այդ տղամարդուն և տեղափոխում ոստիկանության Սևանի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հ. Խ-ն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Նա խոստովանել է, որ նռնակը ձեռք է բերել իր ծառայության դիքերից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու նաև՝ ինչ տեսակի նռնակ է եղել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Համլետ Խ-ն նռնակը պայթեցրել է իր աներոջ տանը, որտեղ այդ պահին եղե են աներն ու ընտանիքի անդամները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները