Ուղիղ եթեր
Այնտեղ, որտեղ չընտրեցին ՔՊ-ին, ընտրեցին ՔՊ-ի «պրակլատկա» կուսակցություններին․ Նաիրա Զոհրաբյան
copy image url

Այնտեղ, որտեղ չընտրեցին ՔՊ-ին, ընտրեցին ՔՊ-ի «պրակլատկա» կուսակցություններին․ Նաիրա Զոհրաբյան

Ներքին 2 տարի առաջ - 19:22 26-09-2022
«ՏԻՄ ընտրությունների արդյունքերը ինձ շոկի չեն ենթարկել։ Ես պարզապես ամաչում եմ իմ փոքր հայրենիքի՝ Սիսիանի համար, ամաչում եմ նաև Իշխանասարի ընտրության համար, որտեղ ժամանակին քարոզարշավ եմ անցկացրել»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես մի բան կարող եմ եզրակացնել այս ընտրությունից և առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հաջորդ ընտրություններին համայնքային թեկնածու առաջարկեք Ալիևին, ձեզ վստահեցնում եմ՝ ավելի շատ ձայներ կհավաքվի։ Ես, իհարկե, վրդովված եմ, բայց եկեք հասկանանք այս արդյունքի ակունքները։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում մեր հասարակության հետ, բայց կարծում եմ, որ այստեղ նաև կրթության լրջագույն խնդիր կա։ Ես երկար ժամանակ որպես պատգամավոր ուսումնասիրել եմ միջազգային փորձը և աշխատել եմ օրենսդրական նախաձեռնության շուրջ, որը ընտրական ֆիլտրեր կսահմանի։ Ասենք նվազագույն՝ ամեոբայի IQ ունեցողները չպետք է իրավունք ունենան ընտրություններին մասնակցելու։ Մարդիկ, ովքեր մինչև հիմա կարծում են, որ ԱԺ-ն ռայսովետ է, որ միլիցիայի պետը Վանո Սիրադեղյանն է, իսկ երկիրը ռուլիտ է անում Սերժ Սարգսյանը, որոնց պատկերացումները ձևավորվում է Հ1-ի բթամտության շղարշի ներքո, նրանք այս իրենց ընտրությամբ վտանգավոր են։ Ընդ որում՝ եթե իրենք վտանգեին միայն իրենց կամ իրենց ընտանիքների կյանքը, ես խնդիր չէի տեսնի, բայց նրանք իրենց ընտրությամբ երկիրը տանում են փլուզման»։

Նա ընդգծեց, որ այժմ փորձագետների հետ քննարկում է այդ ֆիլտրերը և դրանց ներդրման ուղիները․ «Մինչդեռ հիմա նրանք ունեն բոլոր իրավունքները՝ անկախ նրանից՝ իրենց IQ-ն ամեոբայի է, թե՝ ոչ, իրենք ունեն բոլոր իրավունքները, որ ունի ցանկացած ադեկվատ քաղաքացի։ Մինչդեռ այդպես չպետք է լիներ, պետք է լինեն ֆիլտրեր, որպեսզի նվազագույն մտավոր, կրթական ցենզ ունենան՝ ընտրություններին մասնակցելու համար»։

Նա նաև ընդգծե, որ մյուս կողմից էլ ընդդիմությունը այս ընտրություններում ալտերնատիվ չառաջարկեց․ «Եթե չընտրել ՔՊ-ին, ապա ում ընտրել։ Արդյունքում, այնտեղ, որտեղ չընտրեցին ՔՊ-ին, ընտրեցին ՔՊ-ի «պրակլատկա», ՔՊ-ի տակդիր կուսակցություններին, ինչպես օրինակ, «Ապրելու երկիր» և այլ կուսակցությունները։ Դրանք ՔՊ-ի սատելիտ կուսակցություններն են, ու բնավ կարևոր չի, որ Տիգրան Արզաքանցյանի նման «Ապրելու երկրի» ղեկավարները չեն գնում ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների չի մասսնակցում, միևնույն է նրանք ՔՊ-ի սատելիտ կուսակցությունն են։ Ինչու ընդդիմությունը, իրական ընդդիմությունը, որին ես համարում եմ խորհրդարանական ընդդիմությանը, այս շանսը չօգտագործեց։ Իրականում ո՞րն էր ՔՊ-ի ալտերնատիվը այս ընտրություններում։ ՔՊ-ի ալտերնատիվը եղան «պրակլատկա» կուսակցությունները, որոնց ընտրեցին նրանք, ովքեր չէին ցանկանում ընտրել ՔՊ-ին։ Մինչդեռ դրանց հաղթանակով ոչինչ չի փոխվելու, որովհետև իրենք շարունակելու են նույն քաղաքականությունը, և պատեհ պահին իրենք պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգային շահը»։

Նա ընդգծեց, որ երկար ժամանակ ուսումնասիրել է Ստոկհոլմյան սինդրոմը, երբ պատանդը սկսում է սիրել իրեն պատանդ վերցրածին․ «Մեր հասարակության մի հատված տառապում է Ստոկհոլմյան սինդրոմով, մենք պետք է բուժենք այդ հատվածին, բայց դա պետք է անենք բացառապես նրանց բուժելով, անգամ բռնի ուժով կրթելով»։

Զոհրաբյանը նշեց, որ որևէ հիմք չունի խորհրդարանական ընդդիմությանը՝ կասկածելու կեղծ ընդդիմություն լինելու մեջ, սակայն հարցն այն է, թե ինչու ՏԻՄ ընտրություններում վերջինները այդքան պասիվ եղան և դաշտը թողեցին կա՛մ ՔՊ-ին, կա՛մ ՔՊ-ի «պրակլատկա» կուսակցություններին․ «Դրանով իրենք թույլ տվեցին, որ այնտեղ, որտեղ չի անցնելու ՔՊ-ն, անցի ՔՊ-ի սատելիտ կուսակցություն, մինչդեռ ինձ համար բացարձակ ոչ մի տարբերություն չկա՝ անցել է ՔՊ-ն, թե, օրինակ, «Ապրելու երկիրը»»։

Նրա դիտարկմամբ՝ բազմաթիվ տեղերում, որտեղ չընտրեցին ՔՊ-ին, ընտրեցին այն ուժերին, որոնք արդեն աշխատել էին այդ համայնքում, բայց այդ ուժերի մեջ չկային իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը․ «Եթե իրական ընդդիմությունը թեկնածուներ առաջադրեր և կարողանար ճիշտ աշխատել, ես վստահեցնում եմ, արդյունք կարող էր լինել»։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
09:10 ՀԷՑ-ը որբի գլուխ էր, փայ կմտնեն, ու թեման կփակվի
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը
21:37 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կյանքի գնով պայքարում է հանուն հայրենիքի, հայկական շահի և Արցախի
08:21 Դատավոր Մասիս Մելքոնյանը երիտասարդ կնոջ հետ է կապվել ու հեռացել ընտանիքից․ Հրապարակ