Սպորտ 4 տարի առաջ - 19:28 25-09-2022

Երևանում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ նիստը

Սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)-ի արտահերթ նիստը, որտեղ կոնգրեսի անդամները վերահաստատել են իրենց վստահությունը գործող նախագահին:

Երևանում կայացած արտահերթ նիստում կոնգրեսը դեմ է քվեարկել նոր ընտրություն անցկացնելուն:

Քվեարկությանը մասնակցել է 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, որից 106-ը քվեարկել են դեմ, 36-ը կողմ, 4-ը ձեռնպահ: Կոնգրեսի նիստում ֆեդերացիաների ներկայացուցիչների վստահությունը ևս մեկ անգամ ստանալուց հետո Ումրար Կրեմլյովը նշել է, որ IBA-ն անկախ և ուժեղ կազմակերպություն է:

Կրեմլյովը նաև ասել է, որ բռնցքամարտի աշխարհը պետք է մտածի վաղվա օրվա մասին, որպեսզի պարզ ճակատով նայի այն երեխաների ու մարզիկների աչքերին, ովքեր ընտրել են զբաղվել բռնցքամարտով: Կրեմլյովը նաև հավելել է, որ ջանք չի խնայելու, որպեսզի բռնցքամարտը դառնա աշխարհի ամենամասսայական, ամենապահանջված և մեծ հետաքրքրություն վայելող մարզաձևը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ստամբուլում կայացած Կոնգրեսում Ումար Կրեմլյովը առանց մրցակցության ընտրվել էր IBA-ի նախագահ, քանի որ միակ թեկնածուն էր։ Երկրորդ թեկնածուն՝ Վան դեր Վորստը, կասեցվել է քարոզարշավի կանոնները խախտելու համար: Հետագայում Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) արդարացրեց Վան դեր Վորսթին, որից հետո IBA-ի տնօրենների խորհուրդը որոշեց անցկացնել ևս մեկ արտահերթ համագումար՝ վերընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում