Սպորտ 3 տարի առաջ - 15:43 25-09-2022

Իսպանական ամոթի բացակայությունը՝ ի հակադրումն հայկական պատվախնդրության. ո՞ւր է գնում Կապառոսը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում 0։5 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն։ Հարկ է ընդգծել այն Ուկրաինային, որը հանդես էր գալիս, մեղմ ասած, ոչ մարտական կազմով։

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը 0։9 հաշվով պարտվել է Նորվեգիայի ընտրանուն, 0։5 հաշվով պարտություններ է կրել Հյուսիսային Մակեդոնիայից և Ուկրաինայից։

Իսպանացի մարզիչը այս խայտառակությունների համար իրեն մեղավոր չի համարում։ Այս հանդիպումներից հետո պարզապես չի կարելի ներկայանալ ասուլիսներին և խոսել տարբեր թեմաների շուրջ. պետք է գալ և ասել մի բան՝ «Ներողություն, ես հրաժարական եմ տալիս»։ Իսպանական չափանիշներով միջակ, մելիքբեկյանական չափանիշներով անգերազանցելի ծերուկը դարձել է անտանելի...

Այս իրավիճակում հարկ ենք համարում հիշել, թե ազգային հավաքականը գլխավորող հայ մարզիչները պարտվելուց հետո ինչ էին ասում ասուլիսների ընթացքում.

Վարդան Մինասյան. «Պարտվել ենք, ոչ մի պատճառ չենք կարող բերել։ Խոսելու տեղ չկա, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. ամենի պատասխանատուն ես եմ»։

Արթուր Պետրոսյան. «Խայտառակություն էր։ Ավելի լավ էր այստեղ գետինը մտնեի, քան խաղից հետո պատասխանեի հարցերին»։

Արմեն Գյուլբուդաղյանց. «Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»։

Աբրահամ Խաշմանյան. «Այս ամենի մեղքն իմն է։ Ես պատրաստ եմ վաղը հրաժարական տալ, ամեն ինչ վերջացնել։ Նման հաշվով պարտությունից (Հայաստան - Իտալիա՝ 1։9,- խմբ.) հետո ոչինչ չի կարելի ասել, ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել»։

Վերոնշյալ անձինք, անկախ ամեն ինչից, ունեին պատվախնդրություն և կարողանում էին «պարզ ճակատով» խոսել երկրպագուների, ֆուտբոլային հանրության հետ։ Կապառոսյան «հանգստություն» ուներ միայն 2016 թվականին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի և Երևան քաղաքի թաղման բյուրոյի պետի պաշտոնը համատեղող Վարուժան Սուքիասյանը, ով երկրպագուների, լրագրողների համար դարձել էր ուղղակի անտանելի։ Նման անփառունակ վերջաբան է սպասվում Կապառոսին։ Այս ամենի մասին ահազանգել ենք վաղուց՝ դեռևս 1 տարի առաջ։ Էյֆորիկ ՀՖՖ-ն, որը հավաքականի 3 հաղթանակներից հետո շտապեց երկարաձգել պայմանագիրը և քիչ էր մնում Կառավարությանը առաջարկ ներկայացներ՝ Խոակին Կապառոս Կամինոյին Հայաստանի Ազգային հերոս կոչումով պարգևատրելու համար։ ՀՖՖ-ի էլիտան և յուր «խոպանչիների բրիգադը» պարզապես «գտել են իրար»...

Նոյեմբերի 30-ին ավարտվում է ֆեդերացիայի և մարզչի միջև պայմանագրի ժամկետը։ ՀՖՖ-ի պարոնները խորհում են այն երկարաձգելու շուրջ։ Ծերուկը ուրախ է։ Հայկական ֆուտբոլը ծաղրի առարկա դարձրածները փողկապները ձիգ կապած գալիս են մարզադաշտ, գալիս են առանց իսպանական ամոթի և հայկական պատվախնդրության...

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին