Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:49 24-09-2022

Արցախը հանձնվեց ժողովրդավարության թեզի ներքո, Հայաստանը՝ խաղաղության թեզի ներքո. Աշոտյան

44-օրյա պատերազմից 2 տարի անց ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ հասարակությունը դասեր չեն քաղել։ Այս մասին «Չդադարող պատերազմ». ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը քննարկման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այս պատերազմն չէր լինի այնպիսին, ինչպիսին եղավ եթե ՀՀ իշխանության չլիներ Նիկոլ Փաշինյանը»:

Ներկայացնելով, թե ինչ էր ժառանգություն ստացել բանակցային գործըթացից, նա մեջբերեց հենց Փաշինյանի ներկայացրած փաստաթուղթը, որի շուրջ բանակցություններ էին ընթանում։

«Այդ փաստաթուղթը լավագույնն էր, երբեւէ բանակցված տարբերակներից։ Դրանով նախատեսվում էր ամրագրել Արցախի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով, նախատեսվում էր 5 շրջանների վերադարձ, Քելբաջարն ու Լաչինը մնում էին հայկական։ Ընդ որում Լաչինը ոչ թե այն խղճուկ միջանցք էր լինելու, այլ ռազմավարական խորություն ունեցող տարածք էր»։

«Երբ ասում ենք, որ Փաշինյանը մեղավոր է նկատի չունենք, որ նա է հրահրել պատերազմը, այլ այն, որ Արցախն ու Հայաստանը մենակ էին դիվանագիտական դաշտում։ 2018-ի իշխնաազավթումը Արցախի մասին էր Արցախը կորցնելու մասին էր»,- ասաց Աշոտյանը։

Աշոտյանը նաև ասաց, որ Զոհրապ Մնացականյանը այս պատերազմի մեղավորներից էր, քանի որ երկար ժամանակ պարտակում էր խնդիրները։

Ամենից շատ դիտված

12:48 Տարիքով մարդուն տվել են պոլին․ լարված իրավիճակ Աբովյան փողոցում
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև

Ձեզ գուցե հետաքրքրի