FLYONE ARMENIA ավիաընկերությունն արդեն տեղափոխել է 250 հազար ուղևոր
copy image url

FLYONE ARMENIA ավիաընկերությունն արդեն տեղափոխել է 250 հազար ուղևոր

Ներքին 2 տարի առաջ - 18:32 22-09-2022
Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ի ուղևորների թիվը ավիաընկերության հիմնադրման օրվանից ընդամենը 9 ամիս անց հատել է 250․000-ի սահմանը։ Խորհրդանշական արարողությամբ 250 հազարերորդ ուղևորին ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հանձնեց դա հավաստող վաուչերը։ Այն բաժին հասավ Լուսինե Ղազարյանին, ով Երևան էր ժամանում Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան Դոմոդեդովո միջազգային օդանավակայանից։

«Ընդհանրապես չէի սպասում, չեմ հասկանում ինչ է կատարվում, մեծ անակնկալ էր, անչափ շնորհակալ եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Լուսինե Ղազարյանն` ավելացնելով, որ ավիաընկերության մատուցած անակնկալը նվեր դարձավ ընդամենը 5 օր առաջ կայացած իր հարսանիքին, և FlyOne Armenia-ի նվիրած ավիատոմսերով կուղևորվեն ամուսնու հետ:

«Մենք շնորհակալ ենք մեր բոլոր ուղևորներին FLYONE ARMENIA ընկերությունը ցուցաբերած վստահության համար։ Անցած 9 ամիսների ընթացքում ավիաընկերությունը տեղափոխել է 250․000 ուղևոր։ Ձմեռային թռիչքային շրջանում FLYONE ARMENIA-ն նախատեսում է մեծացնել թռիչքային աշխարհագրությունը՝ մեր ցանցում ներառելով Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի մի շարք ուղղություններ, ինչպիսիք են՝ Եկատերինբուրգ, Միներալինեի Վոդի, Միլան քաղաքներն ու շատ ավելին։ Դա համահունչ է մեր նպատակին՝ ունենալ իսկապես մրցունակ ազգային ավիաընկերություն, որն իր նպաստն է բերելու մեր պետականության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հիմնադրվել է 2021 թ.։ Այն հայկական առաջին ազգային low-cost ավիաընկերությունն է։ Ընկերության իրականացրած առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ FLYONE ARMENIA-ն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա (Վնուկովո և Դոմոդեդովո միջազգային օդանավակայաններ), Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Քիշնև, Փարիզ Լիոն, Փարիզ, Ստամբուլ և Թբիլիսի։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում Airbus A320 և Airbus A319 դասի ինքնաթիռներով։ Դրանք նախատեսված են համապատասխանաբար 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ