Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:22 22-09-2022

Պատերազմից խուսափելու միակ տարբերակը իշխանափոխությունն է. Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ կփոխի իշխանափոխությունը Հայաստանում:

«Այս հարցը, թերևս, ամենահաճախ հնչող հարցն է վերջին երկու տարիների ընթացքում. մարդիկ փորձում են հասկանալ, կա՞ արդյոք հնարավորություն շտկել իրավիճակը և խուսափել նոր, ավելի աղետալի պատերազմից: Կարող է՞ արդյոք այս իշխանությունը ապահովել Հայկական շահի պաշտպանություն՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:

Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել. վերցնել ռազմավարական ՊԱՈՒԶԱ, ԴԱԴԱՐ, չստորագրել որևէ վերջնական փաստաթուղթ:

Նման իրավիճակներում պետությունները գնում են իշխանափոխության, ինչպես դա արեց ադրբեջանը 90-ականներին և կարողացավ կասեցնել «ադրբեջան» պետության վերջնական կազմաքանդումը, իսկ երկարաժամկետ կտրվածքով լուծել իր խնդիրը:

Հայաստանում իշխանափոխությունը.

1. Կչեղարկի այս իշխանության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին, դրանից առաջ և հետո ձեռք բերված բոլոր բանավոր պայմանավորվածությունները և դրանից բխող պարտավորությունները:
Ալիևը երեկ հստակ ասաց, որ Փաշինյանը խոստացել է միջանցք և ադրբեջանական քարտեզներով սահմանների դեմարկացիա:

2. Կլուծի ներքին պառակտվածության վիճակը, կմեղմի և կվերացնի ատելությունն ու անհանդուժողականությունը՝ հնարավորություն տալով ձևավորել համահայկական ներուժի համընդհանուր կոնսոլիդացիա։

3. Հնարավորություն կտա ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը՝ լինելով վերկուսակցական և տեխնոկրատ, իրավունք կունենա հրաժարվել որևէ փաստաթղթի ստորագրումից՝ հիմնվելով ժողովրդի կողմից համապատասխան մանդատի բացակայության փաստի վրա, ինչը ՉԻ ԿԱՐՈՂ ՉԸՆԴՈՒՆՎԵԼ համաշխարհային ուժային կենտրոնների կողմից։

4. Ժամանակավոր կառավարությունը, ձերբազատված լինելով նախկինում ձեռք բերված պարտավորություններից, կկարողանա հստակ ձևակերպել ՀՀ ազգային և պետական շահերը և այդ շահերի տիրույթում գտնել արտաքին իրական դաշնակիցներին;
5. Իրական դաշնակիցների հետ միջնաժամկետ և երկարաժամկետ պայմանավորվածությունների հիմքի վրա իրականացնել ՀՀ զինված ուժերի վերակազմակերպման, վերազինման ու արդիականացման ծրագիր, ինչը հնարավոր է իրականացնել շատ սեղմ ժամկետներում։

6. Եվ վերջապես, հույս ու հավատ կբերի Հայկական պետականության ապագայի նկատմամբ ինչպես աշխարհի բոլոր հայերի, այնպես էլ պոտենցիալ դաշնակիցների համար:
Հաջորդ հարցը, որ կառաջանա Հայ մտածող մարդու մոտ, այն է, իսկ ադրբեջանը, իր պահանջները չկատարելու դեպքում, նոր պատերազմ չի՞ սկսի:

Սրա պատասխանը շատ պարզ է. ադրբեջանն այսօր արդեն պատերազմում է Հայաստանի ու Հայ ժողովրդի դեմ և նոր պատերազմից վախենալը ուղղակի ջայլամություն է:
Պատերազմից խուսափելու ՄԻԱԿ տարբերակը իշխանափոխությունն է, ինչը կարող է զրկել ադրբեջանին նոր պատերազմ սկսելու միջազգային թույլտվությունից՝ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի և նոր իշխանության հետ բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու հնարավորությունների առկայությամբ, իսկ ժամանակավոր իշխանության դեմ, որը չի ստանձնել որևէ պարտավորություն, պատերազմ սկսելը խիստ վտանգավոր կլինի ալիևի ռեժիմի համար:

Իշխանափոխության հնարավորությունների շարքը կարելի է թվարկել անվերջ. ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հստակ, որ ավելորդ հիմնավորումների կարիք ուղղակի չունի:
Բանաձևը մեկն է. կամ այս իշխանությունը կհեռանա, կամ Հայաստանն այլևս իշխանություն չի ունենա»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել

Ձեզ գուցե հետաքրքրի