Մամուլ 3 տարի առաջ - 07:45 15-09-2022

Ռուսները ձեռքերը լվացել են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախից լուրեր ենք ստանում, որ վերջին օրերին սահմանագոտում ադրբեջանական կողմից կուտակումներ են նկատվում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ նախօրեին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին են միացել նաեւ Գյումրու 102-րդ ռազմաբազայի ծառայողները:

Մեր աղբյուրներն ասում են, որ ռուսները փորձում են Արցախում վերահսկողության տակ պահել իրավիճակը, մինչդեռ Վարդենիսում, երբ հայկական կողմը փորձել է ապավինել ռուս խաղաղապահների աջակցությանը եւ կորցրած դիրքերում մնացած մեր զոհերի մարմինները ստանալ, ռուսները մեկ-երկու փորձ են արել` մարմիններն ադրբեջանցիներից ստանալու, սակայն մերժվել են եւ ձեռքերը լվացել որեւէ միջամտությունից: Հայկական կողմի մոտ էլ արդարացել են, թե` չենք կարող կոնֆլիկտի կողմ դառնալ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը