Ներքին 4 տարի առաջ - 02:00 15-09-2022

Ակնհայտ է, որ իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը, շարունակական ձախողումներ են․ Արման Թաթոյան

«Ես այստեղ եմ որպես քաղաքացի, որպես ձեզնից մեկը։ Այստեղ եմ, որովհետև այս հավաքը ինքնաբուխ էր՝ ի պատասխան ստեղծված օրհասական իրավիճակի։ Իրավիճակն իսկապես օրհասական է։ Այսօր մենք իրական պատերազմի մեջ ենք։ Մեր տղաները սխրանքներ են գործում, բայց քաղաքական ճակատում մարդ չկա, միայն ձախողումներ են»։

Այս մասին Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած ինքնաբուխ հանրահավաքում հայտարարեց Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր 18 տարեկան զինվորներին զոհաբերվեն, բայց քաղաքական և դիվանագիտական ճակատում ոչինչ չգտնենք։ Ստեղծված իրավիճակը իշխանությունների կոպիտ սխալների արդյունք է։ Պատերազմից հետո, երբ ադրբեջանական ռազմական հանցավոր գործողություններն հայտնվեցին մեր ճանապարհների մոտ, այն ժամանակ նրանք պետք է հեռացվեին, սակայն իշխանությունների անպատասխանատու եւ հանցավոր հայտարարությունների պատճառով նրանց ներկայությունն ուժեղացավ։ Նրանք այժմ հանցագործություններ են կատարում այն տարածքներից, որտեղ նրանց ներկայությունը լեգիտիմացվել է իշխանությունների կողմից։ Ակնհայտ է, որ իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը։ Շարունակական անընդհատ ձախողումներ են։ Նրանք պետք է հեռանան։ Գործելու ժամանակն է»,- ընդգծեց Թաթոյանը՝ կոչ անելով համախմբվել նպատակին հասնելու համար՝ հեռացնել գործող իշխանություններին՝ երկրի զարգացումն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի