Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:26 14-09-2022

Ադրբեջանը մի քանի ուղղություններով հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա․ օր 2-րդ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

11:15
Ադրբեջանը հայտնել էր՝ զոհվել է 50 զինծառայող, որից 8-ը՝ սահմանապահ:

11․09

Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

8․39

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ «Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։

8․00

Ժամը 8-ից սկսած՝ հակառակորդը նախահարձակ գործողություններ է սկսել Ջերմուկի, Վերին շորժայի ուղղություներով։ ՀՀ ՊՆ հայտնում է, որ իրադրությունը սահմանին շարունակում է լարված մնալ։ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, նախորդ օրվա սանձազերծած ագրեսայի մնացած ուղղություններով, չնայած, միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 8-ից սկսած՝ հակառակորդը կիրառելով հրետանայիան միջոցներ, ականանետեր և խոշոր տարամաչափի հրաձգային զինատեսակներ, նախահարձակ գործողություններ է սկսել Ջերմուկի, Վերին շորժայի ուղղություներով։

7,58

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան պալատի հաղորմամբ՝ Մակրոնն իր խոր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի հրետակոծման

7․42

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

7,23
Եվրոպական խոհրդարանի առաջատար պատգամավորները Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական հարձակման առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

7․09

ՀԱՊԿ-ն առաքելություն կուղարկի Հայաստան։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։ Առաքելության հիմնական խնդիրը լինելու են Ադրբեջանի հետ հակամարտության գոտում իրադրության գնահատումը, պետությունների ղեկավարների համար զեկույցի նախապատրաստումը և դեէսկալացիայի շուրջ առաջարկների մշակումը։

Առաքելության կազմում ընդգրկված են լինելու ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլիյ Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ, որը մշտապես մոնիթորինգի կենթարկի իրադրությունն իր պատասխանատվության գոտում։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի